• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սա Երևանն է...

 

Սա Երևանն է …..

Բոլորի համար արդեն սովորական է դարձել ճանապարհին գոյացած հավերժական աղբանոցներ տեսնելը, սովորական են նաև աղբանոցում կեր փնտրող թափառական շներն ու կատուները, սակայն աղբանոցում կովեր տեսնելը ոչ միայն անսովոր է, այլև ուղղակի սարսափելի:

Կովերն ուտում են աղբը, իսկ մարդիկ` նրանց միսն ու կաթը: Զարգացած երկրներում կենցաղային աղբը  վերամշակում և օգտագործվում է, իսկ մեզ մոտ «վերամշակումն» իրականացնում են ոչ թե գործարաններում , այլ կովերի օրգանիզմներում:

Այս կովերի տերը հաստատ այս կաթից չի խմում, ոչ էլ հորթի միսն է ուտում, սակայն ոչ միայն խեղճ անասուններին աղբանոցում է արածեցնում, այլև այդ մթերքը վաճառում է մարդկանց: Շատերը, ճիշտ է, օգտագործում են միայն գործարանի կամ այսպես ասած «պետական» կաթնամթերք, սակայն ոմանք օգտվում են ավելի էժան կամ «տնական»  կաթնամթերքից:

Եվ ոչ մի հորդոր ու հայտարարություն չի կարող ստիպել մարդկանց հրաժարվել իրենց հարևանի վաճառած կաթնամթերքից, որովհետև այն ավելի էժան է, քան խանութում վաճառվողը, նաև կարելի է ապառիկ գնել:

Եթե անհնար  է բարձրացնել աշխատավարձը կամ կաթնամթերքի գինն ավելի մատչելի դարձնել, գոնե պետք է կանխել  այս սարսափելի հետևանքների հանգեցնող երևույթը: Բնականաբար, հիվանդությունների, թունավորումների ու վարակների քանակը մի քանի անգամ քիչ կլիներ, եթե այս կովերը բոլոր սովորական կովերի նման խոտ արածեին: Սովորական կանաչ, թեկուզ դեղնած խոտ` կարևորը չլինի ոչ սննդային, ոչ էլ կենցաղային աղբ: Չնայած ի՞նչ  իոտ կարող են գտնել խեղճ կովերը Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ: Ասֆալտի վրա խոտ չի աճում , ուստի սննդի միակ աղբյուրն աղբանոցն է …

Սա Երևանն է` Հայաստանի հնամյա մայրաքաղաքը… Այստեղ կան գեղեցիկ շենքեր ու աղբանոցներ, հարուստներ ու թափառաշրջիկներ, այստեղ կան օտարականներին զարմացնող մշակութային արժեքներ, բայց կան նաև աղբանոցում արածող կովեր: Ու կան մանկիկներ, որոնք առանց ոչինչ կասկածելու, խմում են ոչ թե սպիտակուցներով ու վիտամիններով, այլ աղբով հարուստ կաթը…

Սա Երևանն է` մեր պանծալի ու սիրելի մայրաքաղաքը: Սա էլ` մեր անտանելի ու գարշահոտ աղբանոցը:  Պետության ջանքերով ու միայն ու միայն  մեր աջակցությամբ, այն կարող է կանաչ տարածության վերածվել: Մեր քաղաքն արդեն խեղդվում է թոքախտավորի պես, նրան շատ թթվածին է պետք, նրան կանաչ է պետք…

Կովերին  էլ կանաչ խոտ է հարկավոր, կովերի տիրոջն էլ` գումար: Վերացնելով պատճառը կվերանան նաև հետևանքները: 

Օգնենք, որ Հայոց մայրաքաղաքը լիաթոք շնչի, հայ մանուկներն էլ` լիարժեք ապրեն:

Ռուբինա Դավթյան,հ.105 ավագ դպրոց,12-րդ դաս.