• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհամբեր սպասում ենք ամանորին

Թատրոնի խումբը սկսել է ամանորյա նոր ներկայացման պատրաստվել : Մենք բոլոր ներկայացումներին էլ պատրաստվում ենք մեծ սիրով, բայց ամանորյա ներկայացման հեքիաթն ուրիշ է: Մեր տրմադրությունը շատ բարձր է ու նախատոնական: Անհամբեր սպասում ենք մեր այդքան սիրելի ամանորին: Կրթահամալիրում տոնն էլ ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում: Ամեն անգամ յուրովի ենք մեկնաբանում ու նշում Մեր սիրելի տոնը: Ամանորյա հեքիաթն ամբողջանում է մեր սիրելի կրթահամալիրում: Մեր տրամադրությունը նախատոնական է ու շատ բարձր և փորձելու ենք տրամադրություն թելադրել կրթահամալիրում: Մեր խմբին հատկապես դուր են գալիս նախապատրաստական աշխատանքներն ու նախատոնական տրամադրությունը: Վստահ ենք, որ այս տարի ևս ամանորը անմոռանալի ու հեքիաթային կլինի մեր կրթահամալիրում: Շուտով սպասեք մեր նոր ամանորյա ներկայացմանը:

                                                                                                                     Պողոսյան Էլեն