• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողները պատրաստ են խաղին, իսկ Դուք պատրաստ ե՞ք, ուսուցիչնե'ր

Նոյեմբերի 22-ին, ժամը 15-00-ին, Մարմարյա սրահում տեղի կունենա <<Գիտակների ակումբի>> Ավագ դպրոց-վարժարանի առաջնությունը: Առաջնությանը, համաձայն նախնական հայտերի, կմասնակցեն ինը թիմեր: Գիտակների ակումբն առաջարկում է Ուսումնական կենտրոններին, կազմակերպել իրենց թիմերը և հանդես գալ դասավանդողների առաջնությունում: Համաձայն այս առաջարկի, սովորողների առաջնության հաղթող թիմը կմրցի ուսուցիչների մրցաշարի հաղթող թիմի հետ, որի արդյունքում կորոշվի կրթահամալիրի հաղթողը: