• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իվետա Սիմոնյանն իր` ազատության մասին մտորումներով

Յուրաքանչյուր մարդ ձգտում է ազատության` ցանկանալով դառնալ ավելի ինքնուրույն և անկախ: Ազատության ձգտող մարդիկ հիմնականում նրանք են, ովքեր ունեն բարդույթներ և կախված են ուրիշի կարծիքից: Ամեն մարդ յուրովի է հասկանում ազատությունը: Մարդիկ երբեմն շփոթում են ազատությունը և սանձարձակությունը` հաճախ չտարբերելով դրանք միմիանցից: Մեր հասարակությունում քիչ չեն հանդիպում այդպիսի մարդիկ,  որոնք շփոթում են ազատությունը վատ պահվածքի հետ: Իմ կարծիքով այդպիսի մարդիկ հիմնականում լինում են նրանք, ովքեր այդ կերպով ցանկանում են ինքնահաստատվել և դրսևորվել շրջապատում:

            Կարծում եմ, որ չկան լիովին ազատ մարդիկ,  քանի որ կյանքի բոլոր փուլերում և իրավիճակներում մենք միշտ կախված ենք լինում մեկի կարծիքից կամ որոշ դեպքերից: Ազատությունն ունի իր սահմանները: Մարդը ծնված օրից ազատ է, սակայն` օրենքի սահմաններում: