• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդյունավետ վերապատրաստում

Իմ աշխատանքային տարիների ընթացքում հաճախ է առիթ եղել ներկա լինելու վերապատրաստման դասընթացների: Անկեղծ պիտի խոստովանեմ, որ դրանց ես մասնակցել եմ ոչ հաճույքով, երբեմն նույնիսկ պարտադրված:
Օրերս նորից առիթ ունեցա մասնակցելու վերապատրաստման դասընթացների. տրամադրվածությունս նախկինի պես էր: Հուսալի ոչինչ չկար: Սակայն բավական էր ներկա լինել առաջին հանդիպմանը տիար Նիկողոսյանի և Թամար Ալեքսանյանի հետ, որպեսզի հասկանայի՝ այս վերապատրաստումը հաստատ նախկինների պես չի լինելու:
Արդեն անցել է մի քանի օր… Ես դասընթացների եմ գալիս ոչ միայն մեծ հաճույքով, այլև կարծես մի աներևույթ ուժ ինձ ձգում է դեպի ( ինչու չէ) հեքիաթային ու մարդկային աշխարհ, որին ես հաղորդակից եմ լինում, երբ շփվում եմ մեր ղեկավարների հետ… Եվ զարմանալիորեն ափսոսում եմ, որ դասընթացները ավարտվելու են… Հաստատ կկարոտենք… Ստեղծվել է շատ ջերմ աշխատանքային մթնոլորտ, որտեղ կարևոր արժեք ունեն նաև խմբի մասնակիցները (դասընթացներին մասնակցում են տարբեր դպրոցների մայրենիի ուսուցիչներ):

Շնորհակալություն: