• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴԱՍՎԱՐ -ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՓՈՒԼ

 Ավարտվեց դասվար-դաստիարակների մրցույթի առաջին փուլը: Երկրորդ փուլ անցած մասնագետները աշխատում են դասարաններում՛ ըստ իրենց ներկայացրած նախագծերի: Նրանց օրական հաշվետվությունները ամեն օր կարող եք տեսնել «Պարտեզ» ենթակայքում:

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՐԴԵՆ ԻՄՆ Է

Կրթահամալիրն արդեն իմն է: Այսօր  մտա Դպրոց-պարտեզի 3.1 դասարան ու  երեխաների հետ աշխատեցինք: Պատասխանատու պահ էր, քանի որ առաջին տպավորությունը կարևոր է, այն էլ այդ տարիքի երեխաների հետ: Ծանոթացանք: Հետո ներկայացրեցի կատարվելիք առաջադրանքը, և սկսեցինք  աշխատել: Ոգևորությունը  մեծ էր, որովհետև «կախարդական» գույներ էինք ստանալու: Բաժանվեցինք երեք խմբի, և ընկեր Լիլիթի  օգնությամբ   ստեղծեցինք այսպես կոչված «հրաշագործ ներկը», հասկացանք, թե ինչպես է ստեղծվում այն, և վերջում այդ նույն ներկով   տարբեր պատկերներ ստացանք: Ի դեպ,   խմբերը որոշեցին իրենց խմբի գույնը և ստացան հենց այդ գույնի ներկ: Երեխաները հրճվում էին.

_ Շատ հետաքրքիր է, մենք տանն էլ ենք պատրաստելու:

_Քուրիկիս պատմելու եմ:

_Վաաայյյ,  էս ինչ հավես ա:  

Շնորհակալություն

Դիանա Վարդանայն, որը  շատ է ուզում կրթահամալիրում աշխատել