• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտակների մրցաշար

Առաջին փուլ. այս փուլին կարող են մասնակցել 7-րդ և 8-րդ դասարանների սովորողները:

Երկրորդ փուլ. այս փուլին մասնակցում են 9-րդ և 10-րդ դասարանների սովորողները:

Երրորդ փուլ. այս փուլին մասնակցում են 11-րդ և 12-րդ   դասարանների սովորողները/երրորդ փուլում տեղի կունենա նաև մրցաշարի փակումը և մրցանակների հանձնումը/:

Մրցաշարի կարգ

ա. Յուրաքանչյուր թիմ ունենում է վեց խաղացող և երկու փոխարինող/փոխարինողների առկայությունը պարտադի չէ/:

բ. Յուրաքանչյուր խաղի ժամանակ հնչում է քսանչորս հարց: Ութ հարցից հետո հայտարարվում է փուլային ընդմիջում: Ընդմիջումների ժամանակ կարող են ցուցադրվել պարային, երաժշտական համարներ

գ. Յուրաքանչյուր խաղի ժամանակ հնչում է մեկական հարց, որին մասնակցում են միայն թիմերի ավագները:

դ. Խաղային ծրագրում ներառված է լինում խաղ-քաոս: Խաղ-քաոսները կարող են լինել կոնկրետ ուսումնական փաթեթների վերաբերյալ, համապատասխան ուսումնական կենտրոնների առաջարկների հիման վրա:

ե. Հաղթող է ճանաչվում այն թիմը, որը վաստակում է առավել միավորներ: Հավասար միավորների առկայության դեպքում, հաշվի են առնվում, ավագների խաղում վաստակած միավորները, իսկ եթե այս դեպքում ևս հավասար է, ապա կիրառվում է ռեյտինգային միավորների հաշվարկման սկզբունքը:

զ. Թիմերը, հարցերի վերաբերյալ բողոքարկումներ կարող են ներկայացնել միայն խաղից հետո, թիմի ավագի, կամ թիմի ավագի կողմից լիազորված մասնակցի միջոցով:

Հավելված.

7-րդ և 8-րդ դասարանների սովորողների խաղը կարող է վարել իներորդ դասարանի սովորող. 9-րդ և 10-րդ դասարանների սովորողների խաղը կարող է վարել  12-րդ   դասարանի սովորող, իսկ բարձր դասարանների խաղը կվարեմ ես` Վահրամ Թոքմաջյանս:

Յուրաքանչյուր խաղի ժամանակ կազմակերպվում է հաշվիչ հանձնաժողով, մեկ դասավանդողից և երկու սովորողից:

Մրցաշարին կարող են հարցեր ուղարկել ինչպես դասավանդողները, այնպես էլ սովորողները: Հարցեր ուղարկողները, պարտադիր հրապարակում են աղբյուրը, որից օգտվել են:

Մրցաշարն անցկացվում է Բռեյն-ռինգ և էրուդիտ լոտո խաղերի հիման վրա:

Մրցաշարը չունի թեմատիկ բովանդակություն:

Մրցաշարի նախապատրաստական փուլում, կազմակերպչական աշխատանքների գործընթացում, հարկ է ներգրավել ՏՀՏ դասավանդող մասնագետներին, և մեդիա հմտություններին առավել լավ տիրապետող սովորողներին:

Այս մրցաշարի հիմքում ընկած է երեք հիմնական սկզբունք` Գիտելիք, Տրամաբանություն, Արագ մտածելու կարողություն

Հարգանքներով`

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գիտակների ակումբի» ղեկավար` Վահրամ Թոքմաջյան: