• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշուն մեդիաօլիմպիադա. հայրենագիտական ճամփորդությունների մեդիաուղեցույց

 

Մեր  գործունեության նպատակը

 Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն փոքր մասը, սակայն այն չափազանց հարուստ է պատմաճարտարապետական և մշակութային կոթողներով, ազգային արժեքներով: Լայն տարածում է գտել այն կարծիքը, որ հայի ազգային արժեքային համակարգը վտանգված է սեփական մշակույթի անճանաչության պատճառով: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մեր նպատակը դարձավ հայկական պատմաճարտարապետական և ազգային մշակույթի, նյութական ու հոգևոր արժեքների վերաբերյալ մեր սովորողների իրազեկության մակարդակը բարձրացնելը: Հայաստանն ունի մեծ հնարավորություն` վերածվելու ուխտատեղիի այնպես, ինչպես Երուսաղեմը, Մեքքան, Տիբեթը… Մեր կարգախոսն էլ իր հերթին («Ճանաչե’նք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք այն») վկայում է այն մասին, որ մենք ստանձնել ենք մի մեծ պատասխանատվություն` միասին բացահայտելու Հայաստանի բացառիկ կոթողները, նյութական ու հոգևոր արժեքները, հայկական պատմաճարտարապետական և ազգային մշակույթը  մեր հայրենագիտական ճամփորդությունների միջոցով:
Քարտեզը տե′ս այստեղ

Միացե′ք  մեզ` միասին ճանաչելու մեր հայրենիքը:

Լուսինե Դաղբաշյան

Ռուզան Թովմասյան

Հայկ Համբարչյան

Արտյոմ Վարդանյան

Սոնա Սարգսյան

Հասմիկ Մանվելյան

Վիգեն Ավդալյան

Քրիստինե Հայրումյան

Լյուդա Կիրակոսյան

Գրետա Պետրոսյան