• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն

 

  Ողջույն, ես Լաուրան եմ: Շարունակում եմ սովորել օտար լեզուներ և տուրիզմ դասարանում: Ավարտվեց մեկ ամիս ևս, և այս ընթացքում հասցրի սովորել ինձ համար շատ պիտանի գիտելիքներ:Այս ընթացքում մասնակցել եմ նաև ֆրանսերենի մեդիաօլիմպիադային և հաղթել: Մեկնել եմ Ղարաբաղ, որտեղ անկացրել եմ հետաքրքիր ու անմոռանալի ժամանց:Ղարաբաղն ուներ շատ գեղեցիկ բնություն: Այցելեցինք Գանձասար, Շուշի, Ասկերան, Տիգրանակերտ ու այստեղի դպրոցները:Այստեղ շատ ցուրտ էր, նույնիսկ տեսանք առաջին ձյունը: Սակայն ցուրտը չէր խանգարում մեր ժամանցին: Ամեն օր խաղում էինք տարբեր խաղեր` ինտելեկտուալ և ժամանցային,սովորում էինք պարել: Հասցրել եմ այս ճամփորդության ընթացքում լավ ընկերներ ձեռք բերել: Մեզ հետ էին նաև  Ծաղկունքի, Գավառի և Գորիսի սովորողները:
    Ունեցանք մեկշաբաթյա արձակուրդ, իսկ այսօր երեքշաբթի է` հետարձակուրդյան երկրորդ օրը: Շարունակում եմ սովորել նույն ուժով և ձգտում ավելիին: Չեմ բացակայել և այդպես էլ կաշխատեմ շարունակել:
    Առաջին օտար լեզուն ընտրել եմ ֆրանսերենը, երկրորդը` իսպաներեն, սվորում եմ նաև վրացերեն: Որպես ֆիզկուլտուրա` ընտրել եմ բասկետբոլը, իսկ որպես բնագիտական առարկա` աշխարհագրությունը:
    Դե իսկ մնացաց առարկաներն էլ ընտրովի չեն և այդ դասերս էլ ընթանում են շատ լավ:
     Արդեն ավարտվել է հոկտեմբերը ու սկսվել է նոր ամիս: Դե ուրեմն մինչ հաջորդ հաշվետվություն: