• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեգո խորանարդիկները որպես լոգոպեդական հոգեթերապևտիկ միջոց

Լոգոպեդական հոգեթերապևտիկ խաղերն ուղղված են երեխայի խոսքի, վարքի և հուզական խանգարումների շտկմանը:

Լեգո խորանարդիկներով խաղը  համարվում է  լոգոպեդական հոգեթերապևտիկ միջոցներից մեկը:

Լեգոներով խաղը զարգացնում է  երեխայի մանր մոտորիկան, գույնի և ձևի մասին պատկերացումները, տարածական կողմնորոշումը, դրական է ազդում խոսքի զարգացման,սահունության վերականգնման վրա:

Լեգոներով խաղն ունի մի շարք առավելություններ.

·         Լեգո խորանարդիկներով  աշխատելիս երեխան շոշափում է այն՝ առանց վախենալու, որ կփչացնի և կկոտրի այն:

·         Խաղալու ժամանակ երեխայի մոտ միշտ ստացվում են գեղեցիկ, գունագեղ կառույցներ՝ անկախ նրա ստեղծագործական ունակություններից: Երեխան գործում է ավելի ինքնավստահ և չի վախենում անհաջողությունից:

·         Լեգոներով կարելի է խաղալ ոչ միայն սեղանի վրա, այլև հատակին՝ գորգի վրա. երեխան պարապմունքի ժամանակ չի ունենում անշարժ, նստած դիրք, ինչը հատկապես կարևոր է ֆիզիկապես թույլ երեխաների համար:

·         Լեգոներով խաղալն անվտանգ է. հնարավոր չէ նրանով կտրել մատը, կուլ տալ և այլն:

·         Լեգոներ հավաքելը շատ հեշտ է և արագ: