• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատություն. այս անգամ Լարիսա Սիմոնյանի ձևակերպմամբ

Մարդն աշխարհ է գալիս ազատության տենչով և մանկան առաջին ճիչն էլ արդեն ազատության կոչ է: Որքան բաղձալի է այն:Սակայն, ապրելով օրենքներով, սահմանադրությամբ մարդն, ակամա սահմանափակում է ազատության տենչը: Դա շատ առումներով նպաստում է ճիշտ կենսակերպի ստեղծմանը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կպատահեր, եթեյ ուրաքանչյուր ոք ձգտեր ապրել ազատ. չէ՞ որ դիմացինի ազատությունը կարող է խանգարել մյուսներին, խառնաշփոթ առաջացնել:Բացարձակ ազատություն գոյություն չունի և չի էլ կարող ունենալ:Կան ազատության դրսևորման տարբեր ձևեր, բայց անսահման` չկա: Ազատությունը ստեղծագործության մեջ է, երբ մարդկային միտքը կապանքներ չի ճանաչում, երբ գույներն ու նոտաները, բառերն ու արտահայտությունները բխում են անհատի հոգուց, զգացումներից, գիտակցությունից: