• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կկարոտեմ Թռչկանին...

Կրթահամալիրի սովորական դարձած արշավային եռուզեռի գլխավոր դերում այսօր Թռչկանի ջրվեժն էր:

Յուրաքանչյուր արշավի նման` այսօր նույնպես Մայր դպրոցից շարժվեցինք առավոտյան ժամը 09:00-ին` 2 ավտոբուսով, անձնակազմում` 40 հոգի:

Անհամբեր սպասում էի Թռչկանի հետ իմ հանդիպմանը: Ճանապարհին դժվարությունների, իհարկե, հանդիպեցինք. սարեր, ձորեր, խորդուբորդ ճանապարհներ… Բայց նույնիսկ դժվարությունները գեղեցիկ էին:

Ես Թռչկանին պատկերացնում էի ավելի փոքր չափսերով, չնայած նկարներով ու ֆիլմերով տեսել էի: Երբ տեսա իմ աչքերով, ջրվեժն իր բարձրությամբ ու շռինդով հաճելի գլխապտույտ առաջացրեց: Մոռացանք, որ ցուրտ է, մոռացանք, որ նույնիսկ չենք տեղեկացրել մեր ծնողներին, որ տեղ ենք հասել. բջջային հեռախոսներն այնտեղ չէին աշխատում: Ու տրվեցինք երանությանը, երևակայությանը…