• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազատության մասին այս անգամ խոսում է Նանա Դաշյանը

Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ողջ ընթացքում ձգտում է հասնել ազատության և, չգնահատելով իրեն տրված ազատությունը, ուզում է դարձնել այն անսահման: Կան ազատության շատ տեսակներ: Կա հանճարի ազատություն և կա թեթևսոլիկների ծայրահեղորեն նեղ ազատություն: Երբ մարդ ունենում է լիարժեք ազատություն, նա անում է այն, ինչ ուզում է: Ազատության մասին պետք է դատել ամենացածր խավերի ազատության աստիճանով: Ոչ ոք երբեք չի ունեցել այն իրավունքները, բացի նրանցից, ինչ նվաճել է ու կարողացել է պահպանել իր համար: Պետք է մտածել ոչ միայն քո ազատության մասին, այլև`  շրջապատի ազատության մասին: Մարդ իր ծնված օրվանից ինչ-որ չափով համարվում է ազատ: Պետք է յուրաքանչյուրի ազատությունը լինի սահմանափակ, որպեսզի չվնասի նախ իրեն, իսկ հետո մնացածին: Իմ կարծիքով չկա այնպիսի մարդ, որ չձգտի լիարժեք ազատության: