• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱԺ նախագահը հրաժարական կտա

 Tert.am-ը տեղեկացնում է, որ զբաղեցրած պաշտոնից կազատվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Այդ մասին «Շանթ» հեռուստատեսության Հորիզոն լրատվականին հաղորդել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ՝ Հովիկ Աբրահամյանին։ Նա ընդունել է առաջարկը և նշել, որ սեփական նախաձեռնությամբ հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն ընտրությունների գործընթացի կազմակերպման վրա։