• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գորիսի շարունակությունը Արցախում էր, սակայն հերոսներն ուրիշ էին

Կարծես թե առանց զոհերի վերադարձանք Արցախյան 5-օրյա ճամբարից: Շատ թե քիչ տեղեկացված եք մեր առօրյայից: Ձեզ չձանձրացնելու համար միայն կպատմեմ մեր վերջին երկու երեկոներից:

Առաջին երեկոն, որի մասին ուզում եմ խոսել, մեր ճամբարային կյանքի երրորդ երեկոն է: Հագեցած օր ունենալուց հետո մեզ դեռ սպասվում էր հետաքրքիր, ժամանցային ու կարևոր աշխատանք: Ուստարվա սկզբին ընկեր Վահրամի հետ պայմանավորվել էինք անցկացնել Գիտակների հանրապետական սեզոնային խաղեր, որոնք չէին կազմակերպվի Երևանում: Սեզոնային առաջին աշնանային խաղը կայացավ հենց այս ճամբարում: Այն հանրապետական էր, քանի որ մասնակցում էին Գավառի, Ծաղկունքի, Վանաձորի, Հրազդանի, Արցախի և Երևանի սովորողներ: Խաղին մասնակցեց 6 խումբ: Խմբերն առանձնացված չէին ըստ շրջանների, այլ բաժանված էին հավասարի սկզբունքով: Իսկ վերջում հաղթեց բարեկամությունը. 3 խումբ հավաքեց հավասար միավորներ:

Երկրորդ երեկոն մեր ճամբարային կյանքի վերջին երեկոն է: Այն ևս տարբերվում էր մյուս օրերից: Վերջինը լինելու շնորհիվ մի փոքր շեղվեցինք ծրագրից: 22:00 քնելու փոխարեն քնեցինք 23:30: Երեկոյի սկզբում ընկեր Վահրամը երեք կետ նշեց, որ պիտի անեինք. պարել, պարել և սիրահարվել: Քանի որ բոլոր ճամբարականները հասցրել էին սիրել մեր դիկտատորին, նրա խոսքերը ճշգրտորեն կատարեցին. պարեցին, պարեցին, նաև սիրահարվեցին: Այս անգամ վարդի փոխարեն մի անմեղ համբույր էր: Այս երեկոն միակն էր իր ձևի մեջ: Ափսոս վերջինն էր:

Իսկ հաջորդ օրը վաղ առավոտյան հավաքեցինք մեր իրերն ու հրաժեշտ տվեցինք մեզ հարազատ դարձած Գանձասարին: