• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իռլանդիա-Հայաստան, մենք պարտվեցինք

 

Հայաստան-Մակեդոնիա խաղից հետո ես հույսով էի, որ այս անգամ էլ պետք է հաղթենք և այդքան էլ անհանգիստ չէի խաղի համար, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, մենք պետք է հաղթենք:  
Լարված սպասում էինք խաղի սկսելուն:  Ճիշտն ասած`ես այդքան էլ ֆուտբոլի սիրահար չեմ, բայց կլանված դիտեցի երկու հանդիպումներն էլ: Ընդամենը երկու անգամ եմ խաղացել ֆուտբոլ  իմ կյամքում:  
  Եվ վերջապես խաղը սկսվեց: Առաջին րոպեներին Հենրիկ Մխիթարյանը փորձեց հարվածել, բայց հարվածը շեղ էր, քիչ հետո նորից փորձեց, կրկին չստացվեց: Երբ հակառակորդն  անցնում էր մեր սահմանները,  մեր խաղացողները կարողանում էին շատ լավ պաշտպանվել  և գնդակը իսկույն հեռացնում էին սահմանից: Ու այդպես շարունակում էինք , բայց դեռ չէր ստացվում հարված հասցնել հակառակորդին: Հերթական հարված կատարելու փորձից ստացանք կարմիր քարտ, և Ռոման Բերեզովսկուն հեռացրին դաշտից, իսկ մեր հավաքականը շաը ծանր վիճակում էր  հայտնվել: Եվ անգամ տուգանային հարված չկարողացանք հասցնել: Հանկարծ տեղի ունեցավ անսպասելի հարված Ալեքսանյանի կողմից` 1-0 հօգուտ Իռլանդիայի, մենք հարվածեցինք ինքներս մեզ: Վիճակը գնալով վատանում էր: Հաջորդեց դեղին քարտը մեր նոր դարպասապահին: Ավարտվեց առաջին խաղակեսը և ընդմիջում: Երկրորդ խաղակեսն էլ սկսեց, բայց առանց առաջադիմությունների, ու շուտով 2-0 դարձավ հաշիվը: Մեր 10 հոգանոց խումբը ջերմեռանդորեն աշխատում էր հարված կատարել, և նրանց աշխատանքն այս անգամ անարդյունք չէր: Վերջապես Հենրիկ Մխիթարյանի օգնությամբ հարվածեցինք մեր առաջին գոլը: Բոլորը  շատ ուրախ էին, այսքան երկար սպասումներից հետո կարողացանք հարվածել և հույսով էինք, որ դեռ էլի կկարողանանք խփել: Իռլանդիան փորձեց հարվածել, բայց չստացվեց, եւ խախտում կատարվեց Իռլանդիայի կողմից, բայց Յուրա Մովսիսյանն էլ չկարողացավ տուգանայինը հարվածել: Ժամանակն արդեն քիչ էր,   մենք էլ ոչինչ չկարողացանք  անել, և Իռլանդիան հաղթեց:

 

                                    Սուսաննա   Չալիկյան,  9-2 դասարան