Այսօր ես` Սահակյան Էմիլս և Պետրոսյան Վարդանը արժանացանք ՏՏ ոլորտում նախագահի մրցանակին:
Այս գործընթացն անցկացվեց 3 փուլով: Առաջին փուլում դպրոցն էր ընտրել և ներկայացրել ՏՏ ոլորտում լավագույն 10 սովորողներին: Երկրորդ փուլը արդեն Սինոփսիս ընկերությունում էր, որտեղ հարցազրույցի արդյունքում ընտրվեցինք ես և Վարդանը: Եվ վերջին փուլը` մրցանակների հանձնման արարողությունն էր: Հենց այդ առիթով էլ այսօր ես, Վարդանը տիար Բլեյանի հետ միասին այցելեցինք նախագահի նստավայր, որտեղ և հանձնեցին մեր մրցանակները: Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար: Այս մրցանակը ոչ միայն խրախուսող, այլ նաև պարտավորեցնող մրցանակ է: Մենք պատրաստ ենք փայլուն կատարել մեր պարտավորությունները և լինել լավագույնների շարքում: