• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կրթությունն ԱՄՆ»-ում ցուցահանդես

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարության ներքո գործող խորհրդատվական կենտրոնը Երեւանում կազմակերպում է իր 16-րդ Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը 2011թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 3-6-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Կրթական տեղեկատվական ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում է, որը բաց է լայն հասարակության առջև և առաջարկում է Միացյալ Նահանգներում ուսման վերաբերյալ տեղեկություն: Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու Միացյալ Նահանգների համալսարանների և քոլեջների ներկայացուցիչների հետ և անձամբ խոսելու նրանց ծրագրերի մասին:

Ներկաները հնարավորություն կունենան հանդիպելու այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք վարում կամ ֆինանսավորում են փոխանակման ծրագրեր Միացյալ Նահանգներում, ինչպես նաև տեղեկություն ստանալու ԱՄՆ-ի քոլեջների և համալսարանների վերաբերյալ: Այցելուները կարող են հանդիպել նաև Միացյալ Նահանգներում ուսումնական ծրագրերում և հաստատություններում ուսանած և վերադարձած շրջանավարտների հետ:

Մուտքն ազատ է:

Մասնակից համալսարաններ

 Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Միջազգային սերվիսի Դպրոց

Դյուկի համալսարան, Միջազգային զարգացման կենտրոն

Հալթի միջազգային բիզնես դպրոց

Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջ

Օհայոյի պետական համալսարան, ԲԿՄ

Սավաննայի Արվեստի  եւ դիզայնի կենտրոն

Վանդերբիլթի համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարան

Ամերիկյան համալսարան Բուլղարիայում