• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստան-Մակեդոնիա, հիանալի հանդիպում

Հիանալի հանդիպում: Ողջ Հայաստանն էր սպասում այս հրաշալի խաղին: Չորս գեղեցիկ և հաղթական գոլեր: Մարկոս Պիզզելի, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան,Արթուր Սարկիսով:  Ահա նրանք էին այն հիանալի ֆուտբոլիստները, որոնք պարգևեցին մեզ այս երջանկությունը և հաղթանակը: Հիանում եմ մեր ֆուտբոլիստներով: Առաջին մի քանի րոպեում կար հուզմունք, բայց այդ հուզմունքը անցավ միայն այն ժամանակ, երբ Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Մարկոս Պիզզելին գրավեց դարպասը: Երկրորդը իր հիասքանչ վարպետությունը ցույց տվեց Հենրիխ Մխիթարյանը`անկյունայինի խաղարկումից  գնդակը մխրճելով հակառակորդի դարպասը: Երրորդ գոլը`  Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը դարձավ գոլի հեղինակ: Մեզ թվում էր`հաղթական հաշիվը 3-0-ն էր, բայց հանկարծ հակառակորդ  թիմը  կարողացավ գլխի հարվածով  ճեղքել մեր դարպասապահ  Բերեզովսկու դարպասը, և հաշիվը կրճատվեց 3-1: Հակառակորդի կարմիր քարտից հետո Յուրա Մովսիսյանը փայլեց, և նրա փոխանցումից հետո հաղթական գնդակը հակառակորդիդարպասը ուղարկեց Արթուր Սարկիսովը`4-1: Մեր ուրախությանը չափ չկար, անսահման երջանկություն: Մեր բոլոր ֆուտբոլիստները փայլեցին: Իսկ դրանից հետո բոլորը ուղևորվեցին  դեպի Հանրապետության հրապարակ:  Ես նույնպես այնտեղ էի: Շատ  ուրախացանք:

                                                                Էրիկ Ներսիսյան, 9-2 դաս.