• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտնականները Վեներայի վրա օզոնային շերտ են հայտնաբերել

Գիտնականները հայտնաբերել են, որ Վեներա մոլորակն ունի օզոնային շերտ: Այն Երկրի օզոնային շերտից մի քանի հարյուր անգամ ավելի բարակ է: Օզոնային շերտը հայտնաբերվել է «Եվրոպական տիեզերական գործակալության» մասնագետների կողմից, ովքեր այդ մասին հոդված են տպագրել Icarus ամսագրում:

Բացի Երկիր մոլորակից, մինչ այժմ օզոնային շերտ հայտնաբերվել էր միայն Մարսի վրա: «Նոր հայտնագործությունը կարող է օգնել գիտնականներին՝ կյանքի համար հնարավոր պայմաններ գտնել նաև այլ մոլորակների վրա»,- նշված է հոդվածում:

Աղբյուր՝ 1in.am