• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարցում “Digitec Expo 2011”-ում

Բարև:  Խոսում է սոցիոլոգների երկրորդ խումբը՝ Մերի Շարոյանը և Հայկ Ղազարյանը: Էքսպոյում մենք անցկացրեցինք  էքսպրես հարցում:

Այն հարցին, թե որն է դիջիտեքին մասնակցելու նպատակը,  հարցվողների 20%-ը պատասխանեց, որ ցանկանում է ավելի ճանաչված դառնալ, 25%-ը ՝ իրացնել ապրանքը, 32%-ը ՝ նոր կապեր և գործնական առաջարկներ ձեռք բերել, իսկ մնացած 23%-ը նշեցին, որ պարզապես հետաքրքրության համար են մասնակցում:

Կային և նոր, և նախորդ տարվա մասնակիցներ:

Հարցվողների  35% -ն ասում էր, որ անցյալ տարվա մասնակցությունը  նրանց տվել է ճանաչվածություն, 30%-ը նշում էր, որ ստացել է գործնական նոր առաջարկներ,  հարցվողների 15%-ը ասում էր, որ  էքսպոն հնարավորություն է տվել տարվա ընթացքում ավելի շատ ապրանք իրացնել, 8 %-ն էլ  տվել է  տարբեր պատասխաններ: Դրանցից ուզում ենք առանձնացնել մեկինը, ով աում էր, որ Հայաստանի պայմաններում էքպոն ոչինչ էլ չի կարող տալ, չնայած, որ այս տարի իրենց կազմակերպությունը նորից մանակցում էր: 12%-ը դժվարացավ  պատասխանել:

Մեր կարծիքով Դիջիթեքը շատ հետաքրքիր և ուսումնալից միջոցառում է: Բոլոր տաղավարներն ունեին հետաքրքիր ծրագրեր: Անկախ իրենց ուղղվածությունից` դրանք ուսուցանող բնույթի էին: Մեր կարծիքով ամենահետաքրքիր նմուշները էլեկտրոնային ջերմոցն էր, բնությունը չաղտոտող ջրային էլեկտրակայանը և բազմաթիվ ռոբոտները: