• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տաթև-Գորիս ուսումնահայրենագիտական ճամփորդության խմբի ղեկավարի առաջին հաշվետվություն

 

Դեպի Գորիս ձգվող ճանապարհը, չնայած այն հանգամանքին, որ երկար ժամանակ խլեց, հետաքրքիր էր և դիտարժան: Վայոց ձորի ջերմացնող աշնան արևը խինդ բերեց մեր բոլորի հոգիներին: Չէ....  պոետիզմը չի ստացվում...

Մի խոսքով, հասանք Սյունիք... մեզ  շատ ջերմ դիմավորեցին Գորիսի թիվ չորս ավագ դպրոցի պատվիրակները: Համատեղ կատարեցինք շրջայց, որի ընթացքումն եղանք նաև ծրագրով նախատեսված Քարահունջում: Հենց այստեղ էր, որ մեզ համոզեցին հետևյալի մեջ. անգլիացիների նախնիները գորիսեցիներ են, ովքեր այնտեղ են մեկնել հենց Քարահունջից: Այնուհետև Գորիսի ավագ դպրոցի սովորողները, արդեն որոշված ընթացակարգով, ընդունեցին Սեբաստացի կրթահամալիրի սովորողներին: Դասավանդողների համար նախատեսված էր հյուրատուն: Գիշերը` մինչ ժամը մեկը, մենք շրջեցինք սովորողներին հյուրընկալող տներում, այնուհետև վերադարձանք հյուրատուն: Այստեղ տեղի ունեցավ սարսափելին, անկանխատեսելին, պատմության ընթացքը կտրուկ շրջվեց... մենք ինքնակամ հրաժարվեցինք թթի օղուց:

Առավոտյան, նախատեսված ծրագրով եղանք դպրոցում, ներկայացվեց կրթահամալիրը, իր աշնանային ծրագրերով, խաղացինք վոլեյբոլ... այս պահին չանդրադառնամ, այժմ փորձում ենք հասնել Տաթևի վանք:

Վահրամ Թոքմաջյան, Արտակ Զարգարյան, Էմանուել Ագջոյան