• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտություն. այն օգնում է ինձ ապրել

Որոշ մարդիկ կարծում են, որ երաժշտությունը վատ է ազդում մարդու հոգեվիճակի վրա: Իմ կարծիքով երաժշտությունը չի կարող վատ ազդել մարդու վրա: Ինձ համար երաժշտությունը պահ է, անկնթարթ, երբ որոշ չափով ինձ երջանիկ եմ զգում: Բոլորս էլ ապրում ենք և ջանում, որ այդ պահերը որքան հնարավոր է շատ լինեն մեր կյանքում: Երաժշտությունը, հատկապես ռեփը և ռոքը, ինձ համար դեպրեսիայից դուրս գալու և լիցքաթափվելու միջոց են: Չեմ կարծում, որ որակյալ երաժշտությունը կարող է վատ ազեցություն ունենալ մարդու վրա: Համաձայն եմ գիտնականների արտահայտած այն կարծիքի հետ, որ երաժշտությունը մեզ ազատում է սթրեսից, հոգնածությունից: Սիրածդ երաժշտությունը լսելով` գտնում ես քո աշխարհը և ինչ-որ չափով հագստանում: Երաժշտությամբ մարդն արտահայտում է այն, ինչ չի կարող արտահայտել բառերով: Ըստ իս, առանց երաժշտության կյանք չկա:
                                                                                           Մարիամ Չոփուրյան,10- րդ դաս