• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պրոյեկտորների օգտագործման կանոնները

 1.   Խորհուրդ չի տրվում պրոյեկտորը օգտագործել փոշոտ տարածքներում: Նման պայմանները թույլ չեն տա ստանալ բարձր որակի պատկեր:

 2.   Պրոյեկտորի օբյեկտիվը անհրաժեշտ է պարբերաբար մաքրել չոր և փափուկ կտորով:

Եթե պրոյեկտորը երկար ժամանակ չի օգտագործվում, ապա այն պետք է փակել կափարիչով: Միաժամանակխստիվ արգելվում է պրոյեկտորը միացնել կափարիչը վրան, որը կարող է շարքից հանել LCD-մատրիցան կամ DLP պրոյեկտորի չիպը:

 3.   Խստիվ արգելվում է պրոյեկտորը դնել սփռոցի կամ այլ կտորի վրա, որը կարող է հանգեցնել պրոյեկտորի օդափոխման անցքերի փակմանը: Այն պետք է դրվի հարթ և կոշտ մակերեսի վրա (մետաղ, փայտ):

4.   Անվտանգության կանոններից ելնելով` պրոյեկտորը մի´ օգտագործեք բարձր ջերմաստիճան  կամ  բարձր խոնավություն ունեցող տարածքներում.

  • Աշխատանքային ջերմաստիճանը պետք է տատանվի +5°C-ից +35°C
  • Աշխատանքային խոնավությունը պետք է տատանվի 30%-ից 50%

5.   Պրոյեկտորը մի´ տեղադրեք օդորակիչի կամ տաքացնող սարքի մոտ:

6.   Յուրաքանչյուր պրոյեկտորի լամպն ունի իր շահագործման սահմանափակ ժամկետը (սովորաբար 30-ից մինչև 180 օրացույցային օր): Որպեսզի լամպը երկար ծառայի, այն անջատելուց հետո պետք է թողնել սառչի: 30 րոպեի ընթացքում պրոյեկտորի կրկնակի անջատման և միացման դեպքում լամպը կարող է վառվել:

Պրոյեկտորի միացման և անջատման ճիշտ ձևը.

  • Սեղմե´ք հեռակառավարման վահանակի OFF կոճակը։
  • Էկրանին կհայտնվի «POWER OFF ? YES: PRESS AGAIN» հաղորդագրությունը։
  • Նորից սեղմե´ք OFF կոճակը 10 վայրկյանի ընթացքում։
  • Լամպը կանջատվի և STATUS ինդիկատորը կսկսի թարթել: Չնայած լամպի անջատմանը, օդամղման անցքերի օդափոխիչները շարունակում են դեռ 1 րոպե աշխատել, որպեսզի սառեցնեն լամպը:
  • STATUS ինդիկատորը  դադարում է թարթելուց։

Պրոյեկտորի միացման և անջատման ճիշտ ձևը չպահպանելու դեպքում լամպի ծառայության  ժամկետը զգալիորեն կրճատվում է և կարող է այն շարքից հանել:

 

STATUS

POWER

Լամպը անջատած է

-

կարմիր

Լամպը միացած է

կանաչ

կանաչ

Եթե STATUS ինդիկատորը թարթում է կարմիր գույնով դա նշանակում է, որ մոտակա ժամանակ անհրաժեշտ է լամպը փոխել: