• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հյուրընկալեցինք Ծաղկունքի դպրոցի սովորողներին

Այսօր մեր կրթահաամալիրում  հյուրընկալվել էին Ծաղկունք գյուղի Հ.Թումանյանի անվան դպրոցի  3-րդ և 4-րդ դասարաններում սովորող երեխաները, ուսուցիչներն ու ծնողները: Առաջին անսովոր զգացողությունը, որ մենք ունեցանք, երեխաներին սև ու սպիտակ համազգեստով տեսնելն էր: Կարծում եմ` դա կաշկանդում էր երեխաներին: Մենք սիրով դիմավորեցինք նրանց. հավաքվեցինք Մարմարյա սրահում, երգեցինք, պարեցինք, հետո ուղեկցեցինք  կրթահամալիրի երկու կրտսեր դպրոցներ: Մենք`infomskh-ի լրագրողներս, բաժանվեցինք երկու խմբի` մի խումբը գնաց դեպի Նոր դպրոց, իսկ մյուսը` դպրոց-պարտեզ: Մեր խումբը 3-րդ դասարանցիներին ուղեկցեց Բ-4 թաղամասում գտնվող  դպրոց-պարտեզ: Այնտեղ նրանց ծանոթացրինք դպրոցի միջավայրին, հետո նրանք միացան մեր 3-րդցիներին ու միասին էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ դաս անցկացրին: Քանի որ մեր 3-րդ դասարանցի հյուրերը շատ ամաչկոտ էին, չկարողացանք հարցազրույց վերցնել: Մի քանիսը չցանկացան պատասխանել հարցերին, իսկ մյուսները ընդամենը գլխի շարժումներով էին պատասխանում: Բայց ոչինչ. Նոր դպրոց գնացած խմբին դա հաջողվեց: Վերջում նորից հավաքվեցինք Մայր դպրոցում: Մեր հյուրերը հասցրեցին նաև լինել մեծ մարզադահլիճում ու մի լավ վազվզել: Նրանց շատ էր դուր եկել մեր դպրոցը: Հուսով ենք, որ նրանց այսօրը շատ հետաքրքիր ու տպավորություններով լի օր էր: