• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջարկում է մեր գործընկերը

Հարգելի գործընկերներ, ողջունելի է, որ դուք աշխատում եք «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրով: Տեղեկացնում եմ ձեզ, որ կան գործիքներ, որոնք շատ նպատակահարմար է կիրառել այդ ծրագրով աշխատելու ընթացքում: Ստորև կխոսեմ նրանցից մեկի մասին, իսկ եթե ձեզ կհետաքրքրի, կարող եմ մնացածների մասով էլ տեղեկացնել: Այդ գործիքների օգնությամբ էլ ավելի կբարձրանա դասապրոցոսի արդյունավետությունը: Որպեսզի պատկերացում կազմեք  ինչի մասին է խոսքը, փորձենք նրանցից մեկը աշխատեցնել:

Նախ սեղմեք  հղման վրա, գրանցվեք և սկսեք հարցերին պատասխանել, որ արդյունքը տեսնեք:

.http://www.proprofs.com/quiz-school/story.php?title=oooooooooooooo_2

Դե ինչ, հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ: Այսպիսի թեստ կարելի է կազմել ցանկացած առարկայից, նույնիսկ գծագրերի և նկարների միջոցով: Իսկ այն կարելի է կիրառել «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի շրջանակում հետևյալ կերպ.

1.Նախօրոք պատրաստում եք թեսթը ( համառոտ, թեմատիկ, կիսամյակային):

2.Դասապրոցեսի ընթացքում հղումը ուղարկում եք սովորողների էլ.  հասցեին:  

3.Սովորողները, սեղմելով հղման վրա, գրանցվում են, պատասխանում հարցերին:

4.Վերջում գնահատականը, որը ստանում են վկայականի տեսքով կամ հղումը, որտեղ ավելի ակնառու երևում են սխալները, հետ են ուղարկում ձեր էլ. հասցեին: Կարճ ժամանակահատվածում դուք հասցնում եք թեստային աշխատանք տալ, ստուգել և քննարկել:

Եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ: Իսկ դիտողություններ` սիրով կլսեմ:

Ցանկության դեպքում մնացած գործիքների մասով էլի կտեղեկացնեմ: Իսկ անհրաժեշտությքն դեպքում կարող եմ տեղեկացնել յուրաքանչյուր գործիքի աշխատանքի սկզբունքը:

                                                                                    Հարգանքով` Լյուդմիլա Խաչատրյան