• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումները

 

Սեպտեմբերի 21
 
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես
Հանրապետության հրապարակ (մուտքը Աբովյան և Նալբանդյան փողոցներից), ժամը 10.30-12.30
 
Հանրապետական մաղթանք
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
ժամը 13.00-14.15
 
Տոնական համերգ մանկական երգիչների և ռոք խմբերի մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ:
Ազատության հրապարակ
ժամը 13.00-01:00
 
«Վարպետաց քաղաք» (ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ)
Հյուսիսային պողոտա
ժամը 13.00-22:00
 
«Երկիր Նաիրի» համերգ ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ
Մաշտոցի պողոտա (Ե. Չարենցի տուն-թանգարանի մոտ)
ժամը 13.00-20:00
 
« Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարք
Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ
ժամը 13.00-20:00
 
Ջազ համերգ
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
ժամը 13.00-20:00
 
Նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն
Մ. Սարյանի արձանի հարևանությամբ
ժամը 10.00-22:00
 
«Իմ սրտի ձայնը» համերգ
Անգլիական այգի
ժամը 13.00-22:00
 
«Առողջ երևանցի» բժշկական ակցիա
Անգլիական այգի
ժամը 11.00-13:00
 
Սպորտային միջոցառումներ
Կիրովի այգի
ժամը 13.00-20:00
 
Վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ
Կարապի լիճ
ժամը 17.00-20:00
 
«Անկախության հաղթուղի» հեծանվավազք
Մեկնարկը Մոսկվային տան դիմացից (Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան, Տիգրան Մեծ, Արցախի փողոց, Էրեբունի թանգարան)
ժամը 15.00
 
2793 մետր վազք
Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան
ժամը 15.30
 
Հեղինակային երգերի կատարումներ
Մոսկովյան պուրակ, Իսահակյան 28
ժամը 16.00-20.00
 
Ավանդական կոխի ցուցադրական ելույթներ
Հյուսիսային պողոտա, Թումանյան փողոց
ժամը 16.00-18.00
 
«Ես իմ անուշ Հայաստանի» ասմունք
Վ. Սարոյանի արձանի հարևանությամբ
ժամը 16.00-19.00
 
Դասական երաժշտության բեմ
Կոմիտասի արձանի հարակից պուրակ
ժամը 16.00-20.00
 
Ազգագրական կատարումներ
Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ
ժամը 18.00-23.00
 
«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում
Հանրապետության հրապարակ (մուտքը Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցներից)
ժամը 21.00
 
Տոնական հրավառություն
Հանրապետության և Ազատության հրապարակներ, Երևանի վարչական շրջաններ, ՀՀ մարզկենտրոններ
ժամը 22.30-ից
 
Տոնական դիսկոտեկ
Հանրապետության հրապարակ
ժամը 22.30-ից