• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Աշուն» մեդիաօլիմպիադա

Նախագիծ

Մեդիաօլիմպիադայի աշխատանքները կընթանան երեք ուղղությամբ .

  • Խորացված ուսուցման առաջադրանքներ
  • Մեդիաթանգարանների ստեղծում
  • Հայրենագիտական-էկոլոգիական նախագծեր

Խորացված ուսուցման առաջադրանքներ
Խորացված ուսուցման առաջադրանքները կազմում է դասընթացը վարող ուսուցիչը, bnagavar: 7-11-րդ դասարաններում բոլոր սովորողների համար իրենց խորացված ուսուցման առաջադրանքի կատարումը պարտադիր է: Առաջադրանքի կատարման համար սահմանվում է 10 օր:

Մեդիաթանգարանների ստեղծում
Հայաստանի մարզերում, գյուղերի դպրոցներում կան թանգարաններ, որոնք տարբեր պատճառներով հասարակության ուշադրությունից դուրս են մնացել, չունեն որևէ կարգավիճակ և ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ են: Այդպիսի թանգարանները պահպանելու և հանրայնացնելու լավագույն ձևը դրանց  մեդիայնացումն է: Եվ այս մեդիաօլիմպիադան դառնում է մեդիաթանգարանների ստեղծման, քանի որ այն շարունակական է, նաև պահպանման և զարգացման միջոց: Օլիմպիադայի մասնակիցների խնդիրն է դառնում այդպիսի թանգարանների բլոգների ստեղծումը: Սովորողները հնարավորություն կունենան թանգարանային բլոգների ստեղծման ուղությամբ իրենց աշխատանքները ներկայացնել երկու փուլով.

  • աշխատանքների հայտագրում-նախագծում
  • իրականացում

Առաջին մասը ներառում է. հայտի ձևակերպում, աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների շարքի նկարագրություն, նախագծի ներկայացում:
Իրականացման փուլը շարունակական է և վերջնական արդյունքը, դրա զարգացման վերաբերյալ առաջարկներով, կարող է ներկայացվել հաջորդ մեդիաօլիմպիադայում:

Հայրենագիտական-էկոլոգիական նախագծեր
Հայրենագիտական-էկոլոգիական նախագծերը պետք է ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, ունենան շոշափելի արդյունք: Այս առաջադրանքը ևս շարունակական է ու կարող է իրականացվել փուլ առ փուլ: Սովորողի կամ սովորողների խմբի առաջադրանքն է  ներկայացնել նախագիծ, որտեղ վեր հանված և նկարագրված կլինի հայրենագիտական, էկոլոգիական խնդիր(ներ)` առաջարկվող հնարավոր լուծումներով, պատասխանատու լինել իրենց կամ այլոց կողմից դրա իրականացմանան համար: Արդյունքները ներկայացնելու ձևը որոշում է սովորողը: