• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարևներ Գորիսից

Բարև բոլորին:Չգիտեմ հիշում եք ինձ թե ոչ,բայց հիշեցնեմ:Ես Արմինեն եմ Գորիսից:Մասնակցել եմ  գարնանային մեդիաօլիմպիադային,հաղթել եմ անգլերենիցև մրցանակային օրեր անկացրել Երևանում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:Որոշ խնդիրների պատճառով չկարողացա մասնակցել «Ամառ»մեդիաօլիմպիադային,որի համար շատ եմ ցավում,բայց անպայման կմասնակցենքաշնանայինին:Ամեն անգամ այցելելով mskh.am կայքը մեծ բավականություն եմ ստանում և շատ հարցերում փորձում ընդօրինակել:Անկեղծ ասած`ես հպարտանում եմ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի սաներով:Ինձ դուր է գալիս ձեր պատրաստակամությունն ու աշխատասիրությունը:
Հա,մի քիչ էլ մեր դպրոցի մասին պատմեմ...
Վերջերս մեզ այցելել էին «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագրի աշխատակիցները, որոնք մեր դպրոցի 10-12-րդ դասարանի սովորողների հետ սեմինարներ անցկացրին: Նրանք շատ գոհ էին մեր գիտելիքներից  և պարգևատրումներ արեցին, որի համար շատ շնորհակալ ենք: Իսկ այժմ մեր երեխաները պատրաստվում են նրանց կողմից կազմակերպված շարադրության մրցույթին:
Ներկա պահին մեր ուսուցիչներից ոմանք գտնվում են Ծաղկաձորում՝ վերապատրաստվելու նպատակով: Իսկ Գորիսի մի քանի  անգլերենի ուսուցիչներ նոր են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ համագործակցում էին թուրք ուսուցիչների հետ: Այդ ծրագիրը շարունակական է և մյուս տարի ամռանը կհամագործակցենք մենք՝ աշակերտներս, այդ թվում և ես:
Այժմ ես պատրաստվում եմ մասնակցել FLEX  ամերիկյան փոխանակման ծրագրին և եթե կարողանամ անցնել  բոլոր 4 փուլերը, ինձ հնարավորություն կտրվի 1 տարի սովորել ԱՄՆ-ում: Դա իմ երազանքն է, հուսով եմ կհասնեմ նպատակիս: