• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ է քեզ համար էկոլոգիան

Երկիր մոլորակից բացի մենք այլ տուն չունենք:

Իսկ ինչ ենք անում մեր տունը, բնությունը պահպանելու համար:

Երկիրը պահպանելու խնդիրը յուրաքանչյուրիս գործն է, այն պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:

Ինչու դպրոցում, հատկապես բարձր դասարաններում, իսկ հետո կյանքում,  չենք կարևորում բնապահպանությունը, էկոլոգիան:

Ինչու այդպես կարևորում և որպես ավարտական քննություններ հանձնում ենք ֆիզիկա, քիմիա,կենսաբանություն, իսկ էկոլոգիան, որը և'կրթություն է, և'մտածելակերպ, և'ապրելակերպ, և'աշխարհայացք` մնում է ուշադրությունից դուրս:

Էկոլոգիական դաստիարակությունը, կրթությունը կբերի բնության նկատմամբ մարդու սպառողական, պահանջատիրական վերաբերմունքի փոփոխությանը:

Այս կրթությունը, որ մարդը ստանում է դպրոցից, էապես փոխում է նրա վերաբերմունքը  բնության նկատմամբ`մարդը սպառողից վեր է ածվում ստեղծողի:

Այս գաղափարով ապրելը և գործելը յուրաքանչյուրիս պարտքն է:

Մեր կրթահամալիրը դարձնենք կանաչ պարտեզ, լինենք մեր երկրի տերն ու քաղաքացին:

Իսկ ինչ կարծիք , առաջարկ ունես դու:

Եկեք քննարկենք…

 

Հասմիկ Նալբանդյան