• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգտակար վերապատրաստումների երկրորդ օրը

Երկարօրյա դաստիարակների եռօրյա վերապատրաստման երկրորդ օրն է:

 Առավոտս կրկին սկսվեց երգ ու պարով` համեմված տիկին Մարինեի` գյումրեցուն բնորոշ հումորով:

Ծանոթացանք ժողովրդական երգի ու պարի առանձնահատկություններին, երգեցինք և պարեցինք <Զնգր-զնգր> ժողովրդական երգը:

Ոգևորված անցանք այլ ստեղծագործական աշխատանքի`մեր առաջադրանքն էր քարերով պատրաստել քարեքանդակ: Մի պահ մանկանալով, երեխաների նման բակում քար էինք հավաքում:

Աշխատանքը կգունազարդենք վաղը:

Կրկին հանդիպեցինք մեզ արդեն սիրելի տիկին Մարետ Սիմոնյանին, ով առաջադրեց կազմել անհեթեթ հարցեր: Զարմացանք, բայց հետաքրքիր աշխատանք էր, հատկապես, որ մենք ինքներս էինք պատասխանում մեր հորինած հարցերին:

Կրթահամալիրի միջավայրը տրամադրում է, որ վերապատրաստվողների խմբում ստեղծվի անմիջական և անկեղծ, փոխընբռման մթնոլորտ:

 

Գոհար Զարգարյան