• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արգենտինացիների հետ Օշականում

 

Օշականը հայտնի է Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցիով: Այսօր Արգենտինայից ժամանած սովորողների հետ ավագ-դպրոցի մի խումբ սովորողներով գնացինք Էռնեկյանի այգի և ճաշեցինք նրանց հետ: Ճաշից հետո որոշեցինք միանալ նրանց և գնալ Օշական` որպես հայ սովորողներ նրանց պատմել մեր գրերի ստեղծման պատմությունը և Մեսրոպ Մաշտոցի մասին:  Արգենտինացիները տպավորված էին  հայկական գրերով և ոգևորված ցանկանում էին ավելի շատ բան իմանալ Հայաստանի և հայկական գրերի մասին, նրանք նույնիսկ ճանաչում էին հայոց տառերը, իսկ մենք նրանց օգնում և ավելի շատ տեղեկություններ էինք տալիս: Արգենտինացիների  հետ խոսում էինք անգլերեն և իսպաներեն, դա մեծ փորձ է մեզ համար: Մենք շատ լավ ժամանակ անցկացրինք մեր նոր ընկերների հետ և նրանց սպասում ենք սեպտեմբերի16-ին մեր դպրոցում: