• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարևոր հանդիպում հաճելի մթնոլորտում...

 

Նոր հանդիպում, նոր ծանոթություններ, նոր ընկերներ, իսպաներեն լեզվի գործածում ու այս ամենը շատ ջերմ ևհաճելի մթնոլորտում:  Այսօր կրթահամալիրի մի խումբ սովորողներով ընկեր Արմինեի և ընկեր Ալինայի գլխավորությամբ ուղևորվեցինք Էռնեկյանի խաղողի այգիներ, որտեղ էլ հանդիպեցինք և ճաշելու հետ միաժամանակ ծանոթացանք Արգենտինայից ժամանած մեր հասակակիցների հետ: Սկզբից մի փոքր դժվարությամբ սկսեցինք իրար հետ շփվել, բայց զրույցի ընթացքում մտերմացանք և սկսեցինք ավելի ազատ ու անկաշկանդ խոսել ու կատակել: Ընթացքում մենք նրանց սովորեցնում էինք հայերեն ու ավելի զարգացնում մեր իսպաներենը: Ծանոթացումն ու հյուրասիրությունն ավարտվեցին ընդհանուր նկարներ անելով, որից հետո մենք նրանց ուղեկցեցինք Օշական: Այստեղ ընկեր Արմինեն նրանց պատմեց եկեղեցու մասին: Չմոռանամ նաև նշել, որ ստացանք սեպտեմբերի 16-ի մեր հրավիրատոմսերը: Այսպիսով արգենտինացիների հետ մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա կրթահամալիրում, որից հետո մենք կգնանք Զվարթնոց օդանավակայանի նոր սպասասրահի բացմանը: