• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

DAAD ներկայացուցիչ Անգելինա Շմիդթը մեր կրթահամալիրում

Ամեն ինչ սկսվեց պատմության դասի ավարտից հետո, երբ ընկեր Վահրամը դասարանում թողեց իր նշումների թերթիկը: Դե, ես ու Նինան էլ, հո էդպես էլ անսիրտ չէինք, որոշեցինք գտնել ընկեր Վահրամին և հանձնել մոռացված թերթիկը: Նկատեցի, որ Նինան ընկեր Արմինեի հետ զրուցում է: Գնացի ու պարզեցի, որ մենք Գերմանիայից  հյուրեր ունենք`DAAD ներկայացուցիչ Անգելինա Շմիդթն է մեր կրթահամալիրում: Պարզվեց`մենք պետք է շրջեինք հյուրերի հետ և  նկարեինք:  Ամբողջ դպրոցով պտտվեցինք, դասարաններ մտանք, իսկ վերջում եղանք գրադարանում: Այնտեղ տեղի ունեցավ հյուրասիրություն:

Շնորհակալ ենք ընկեր Վահրամին, որ թերթիկը մոռացավ, շնորհակալ ենք ընկեր Արմինեին, որ մեզ գործի դրեց: Եվ շնորհակալ ենք գործին, որը մեզանից կայքի նյութ ուզեց:

Ասեմ, որ թերթիկը այդպես էլ  ընկեր Վահրամին չհասավ: