• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր

Տիար Բլեյան, շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը, ես շատ ուրախ եմ, որ սովորում եմ Ձեր դպրոցում :Ձեր  աշխարհը Ձեզ շատ է սիրուն:Իսկ Ձեր աշխարհը մենք ու մեր դպրոցն է: Մարիամիկ Մինասյան

Աշոտ Բլեյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, ես շատ-շատ-շատ եմ սիրում, թող Ձեր տրամադրությունը միշտ բարձր լինի: Ստելլա Սարխոշյան

Բարև Ձեզ տիար Բլեյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը, ես ուրախ եմ, որ այս դպրոցում եմ սովորում, ես կարծում եմ, որ Ձեր մանկությունը այս դպրոցում եք անցկացրել, դրա համար էլ այսքան շատ եք սիրում այս դպրոցը: Սիրելի տիար Բլեյանին սիրելի Յուրայից

Բարև տիար Բելյան, շնորհավոր Ձեր տարեդարձը, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, կանաչ ճանապարհ, կապույտ երկինք ու ամենակարևորը`  շատ փող, որպեսզի լիքը-լիքը նոր դպրոցներ ստեղծեք: Արամ Թադևոսյան

Բարև տիար Բլեյան, ես շնորհավորում եմ Ձեզ, ես շաաատ ուրախ եմ, որ Ձեզ ճանաչում եմ ու Ձեր դպրոցում եմ սովորում, ես երբեք չեմ գնա այս դպրոցից: Ձեր աշխարհը շինված է դպրոցից, մեզնից, երգից, պարից ու ուրախությունից: Ձեր շնորհիվ մենք ապրում ենք շատ ուրախ: Իմ կարծիքով փոքր ժամանակ Դուք  եղել եք շատ խելացի ու հետաքրքիր տղա: Նարե Մամիկոնյան

Մեր սիրելի տիար Բլեյան, Ձեր ծնունդը շնորհավոր, իմ կարծիքով Ձեր աշխարհը երեխաներից, դպրոցից, բարությունից ու սիրուց է: Մաղթում եմ Ձեզ երջանկություն: Արամ Փանդունց

Իմ սիրելի տիար Բլեյան ջան, Ձեր տարեդարձը շնորհավոր:Համ էլ ես Ձեզ շատ եմ կարոտել, նույնիսկ չեմ տեսել ու ուզում եմ տեսնել: Ու ես էլ  չեմ ուզում, որ արձակուրդ լինի: Էդուլիկ Մանուկյան

Ես գիտեմ, որ Ձեր աշխարհը կառուցված է դպրոցից, երեխաներից, նեթբուքերից, թիթեռնիկներից, էլեկտրոնային գրատախտակներից ,օլիմպիադաներից, կոնֆետներից: Ես կարծում եմ, որ Դուք մանուկ ժամանակ շատ գեղեցիկ եք եղել, նաև շատ խելացի: Գոհարիկ Միրումյան

Տիար Բլեյան շնորհավոր տարեդարձ, եղեք առողջ և բախտավոր: Թող Ձեր երազանքները միշտ կատարվեն: Ինձ թվում է, որ Դուք փոքր ժամանակ շատ-շատ եք սիրել Ձեր դպրոցը, դասընկերներին և ուսուցչներին, դրա համար էլ դարձել եք այսքան լավ ուսուցիչ և տնօրեն: Էլեն Մկրտչյան

Բարև ձեզ տիար Բլեան, Ձեր ծնունդը շնորհավոր, Դուք ամենալավ տնօրենն եք, ես շատ ուրախ եմ, որ Ձեզ ճանաչում եմ, ու դուք էլ մեզ եք ճանաչում: Ես գիտեմ, որ Ձեր աշխարհը մեր դպրոցն է, Դուք եք կառուցել այս աշխարհը, որի մեջ ապրում ենք մենք: Ու այս ամենաուրախ աշխարհում իմ ընկերների հետ մեր ամենալավ օրերն ենք ապրում: Դավիթ Պետրոսյան

Սիրելի Պարոն Բլեյան, շնորհավոր Ձեր ծնունդը: Ես գիտեմ, որ Ձեր աշխարհը դպրոցն է,  ուսուցիչները և երեխաները: Ցանկանում եմ, որ Ձեր ծնունդը լավ անցնի, և աշխարհի ամենալավ  նվերները ստանաք: Ես շատ ուրախ եմ, որ Ձեր դպրոցն եմ սովորում:  Գայանե Օհանյան

Բարև սիրելի  Տիար  Բլեյան, շնորհավոր Ձեր տարեդարձը, Ձեր աշխարհը շատ սիրուն է, ու ես  շատ եմ սիրում Ձեզ ու մեր դպրոցը: Ժորա Ստեփանյան

Շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը, Ձեզ մաղթում եմ, որ մեր դպրոց-աշխարհը ավելի գեղեցիկ լինի ու դուք միշտ առողջ լինեք:Ձեր շատ սիրելի Խաչատրյան Միքայել:

Տիար Բլեյան, ես շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ Ձեզ, ու Դուք էլ ճանաչում եք ինձ: Ձեր աշխարհը գեղեցիկ է ու պայծառ: Ձեր աշխարհը Դուք եք կառուցել: Ձեր աշխարհը կառուցել եք մեզնից, ուսուցչուհիներից և դպրոցներից:Ու մենք ուրախ ու զվարթ ապրում ենք այդ  գունավոր աշխարհում : Դավիթ Պապայան

Ես շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, Ձեզ կանաչ ճանապարհ, երկար կյանք ու միշտ ուրախ եղեք: Հակոբ Գևորգյան

Տիար Բլեյան, ես  շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, ես ուրախ եմ, որ Ձեր դպրոցում եմ սովորում, ես ուրախ եմ, որ մեզ տանում եք լավ-լավ տեղեր: Միքայել Հարությունյան

 

Սիրելի տիար Բլեյան, շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը։ Ցանկանում եմ, որ մեր դպրոցը միշտ  հաջողակ լինի, Դուք միշտ ուրախ լինեք։ Մենք Ձեզ շատ-շատ ենք սիրում։ Ձեզ եմ նվիրում իմ ֆլեշ բացիկը։ Արփի Սահակյան