«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Երբեք չպիտի քննարկենք միայն տվյալ (ներկա) իրավիճակը, երբեք չպիտի մարդկանց ներարկենք ծրագրեր, որոնք քիչ են վերաբերում կամ ընդհանրապես ոչ մի ընդհանրություն չունեն նրանց մտահոգությունների, կասկածների, հույսերի կամ վախերի հետ, ծրագրեր, որոնք իրականում ճնշվածների գիտակցության վախներն են ավելացնում: Մեր դերը մարդկանց հետ մեր հայացքների և մեր մասին խոսելը չէ, ոչ էլ այդ հայացքները նրանց պարտադրելը, այլ մարդկանց հետ նրանց և մեր հայացքների մասին խոսելը: Պետք է գիտակցենք, որ նրանց աշխարհընկալումը, տարատեսակ արտահայտվելով նաև նրանց գործողություններում, արտացոլում է աշխարհում նրանց իրավիճակը: Քաղաքական կամ կրթական գործողությունը, որը քննադատաբար չի ընդունում այդ իրավիճակը, ենթակա է «բանկային» կրթության հանգելու կամ դառնալու «ձայն բարբառոյ յանապատի»: