2012-2013 ուսումնական տարի
Հիմնական կրթություն
Ուսումնական պլան
5-6-րդ դասարաններ
Ուսումնական դասընթացներ |
Տարեկան ժամաքանակը |
|
V |
VI |
|
Մայրենի |
180 |
180 |
Ռուսերեն |
144 |
144 |
Անգլերեն |
144 |
144 |
Մաթեմատիկա |
144 |
144 |
Երաժշտություն |
72 |
72 |
Տեխնոլոգիա |
72 |
72 |
Բնագիտություն |
108 |
144 |
Դիցաբանություն |
72 |
- |
Պատմություն |
- |
72 |
Մարմնակրթություն |
108 |
108 |
Սովորողի ընտրած գործունեություն |
108 |
108 |
Ընդամենը |
1152 |
1188 |
Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում) |
108 |
108 |
Ուսումնական պլանի պարզաբանումներ
1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 5-6-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, ում ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում ուսումնառության պայմանագիր:
3. Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
4. Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
5. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
6. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, Հանրակրթական դիջիթեքին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
8. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
9. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առցանց։ Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
10. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
11. Սովորողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
12. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
13. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
14. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
15. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
19. Էլեկտրոնային օրագրի և ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
20. Բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով: Բնագիտությունը ներառում է «Հայրենագիտություն» դասընթացը, որը կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ուսումնական նախագծերի ձևով:
21. 5-րդ դասարանում «Դիցաբանություն» առարկան ընդգրկում է «Հին հայկական առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն», «Դիցաբանությունը երկնքում» բաղադրիչները:
22. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» , «Մեդիատեխնոլոգիա», «Խեցեգործություն», «Առողջագիտություն» դասընթացներից. կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
23. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
24. «Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին:
25. Թատրոնը սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպելու արդյունավետ ձևերից է:
26. Սովորողը իր ընտրությամբ շաբաթական 3 ժամ սահմանված կարգով իրականացնում է մեդիալրագրողի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենդանաբանի, դիզայների, արհեստավորի և թատերական գործունեություն:
27. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող, ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա) և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում, ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
29. Մայրենի, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա առարկաները գնահատվում են 10 միավորանոց համակարգով, իսկ մյուս առարկաները և դասընթացները` երկումիավորանոց համակարգով` հանձնած-չհանձնած: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները տվյալ առարկայից կամ դասընթացից (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն): Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր 10 միավորանոց սանդղակով գնահատվող ձևը մտնում է իր կշռային գործակցով:
30. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
31. Վեցերորդ դասարանի վերջում գնահատման կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: