• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

5-6-րդ դասարաններ

2012-2013 ուսումնական տարի

Հիմնական կրթություն

Ուսումնական պլան

5-6-րդ դասարաններ

 

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակը

V

VI

Մայրենի

180

180

Ռուսերեն

144

144

Անգլերեն

144

144

Մաթեմատիկա

144

144

Երաժշտություն

72

72

Տեխնոլոգիա

72

72

Բնագիտություն

108

144

Դիցաբանություն

72

-

Պատմություն

-

72

Մարմնակրթություն

108

108

Սովորողի ընտրած գործունեություն

108

108

Ընդամենը

1152

1188

Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)

108

108


Ուսումնական պլանի պարզաբանումներ


1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 5-6-րդ դասարան ընդունվում է այն սովորողը, ում ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում  ուսումնառության պայմանագիր:
3. Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացները կազմակերպվում են 12-22 հոգիանոց խմբերով:
4. Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
5. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
6. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
7. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, Հանրակրթական դիջիթեքին, մեդիաօլիմպիադաներին, ծեսերին և տոներին սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
8. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
9. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առցանց։ Պարապմունքի կազմակերպումը սովորողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
10. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական նեթբուք-նոթբուքով: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից, բջջային հեռախոսից ուսումնական նպատակներով օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
11. Սովորողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
12. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
13. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
14. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
15. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:
16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
18. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
19. Էլեկտրոնային օրագրի և ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
20. Բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից: Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով: Բնագիտությունը ներառում է «Հայրենագիտություն» դասընթացը, որը կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ուսումնական նախագծերի ձևով:
21. 5-րդ դասարանում «Դիցաբանություն» առարկան ընդգրկում է «Հին հայկական առասպելներ», «Սասնա ծռեր» էպոսը, «Հունական դիցաբանություն», «Դիցաբանությունը երկնքում» բաղադրիչները:
22. «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» , «Մեդիատեխնոլոգիա», «Խեցեգործություն», «Առողջագիտություն»  դասընթացներից. կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
23. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
24. «Ֆիզկուլտուրա և անվտանգ կենսագործունեություն» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին:
25. Թատրոնը սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպելու արդյունավետ ձևերից է:
26. Սովորողը իր ընտրությամբ շաբաթական 3 ժամ սահմանված կարգով իրականացնում է մեդիալրագրողի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենդանաբանի, դիզայների, արհեստավորի և թատերական  գործունեություն:
27. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող, ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա) և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում, ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
29. Մայրենի, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա առարկաները գնահատվում են 10 միավորանոց համակարգով, իսկ մյուս առարկաները և դասընթացները` երկումիավորանոց համակարգով` հանձնած-չհանձնած: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքները տվյալ առարկայից կամ դասընթացից  (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն): Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր 10 միավորանոց սանդղակով գնահատվող ձևը մտնում է իր կշռային գործակցով:
30. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
31. Վեցերորդ դասարանի վերջում գնահատման կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ: