Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված
Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունում «ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում է խորհրդակցական մարմին` մանկավարժական խորհուրդ» (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 37):
Մասնաճյուղի մանկավարժական խորհդի անդամ է տվյալ մասնաճյուղում դասավանդողը (դասավանդողը կարող է տարբեր մասնաճյուղերի մանկավարժական խորհրդի անդամ լինել):
Մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը ղեկավարում է մասնաճյուղի ղեկավարը:
Մանկավարժական խորհուրդը.
Մանկավարժական խորհուրդն իր աշխատանքները կարող է կազմակերպել նիստի կամ առցանց քննարկման միջոցով: Մանկավարժական խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել կրթահամալիրի ուսումնական կենտրոնների ղեկավարները։ Խորհրդի նիստերը բաց են. բացառություն կարող է լինել անհատական գաղտնիքի, անձի արժանապատվությանն առնչվող առանձին հարցերի քննարկումը: Նիստի օրը, ժամը, տեղը, օրակարգը և ներկայացվող նյութերը հրապարակվում են նախօրոք: Հրապարակված նյութերին ծանոթանալը, արձագանքելը պարտադիր է խորհրդի բոլոր անդամների համար: Խորհրդի նիստը լուսաբանվում է մասնաճյուղի ենթակայքում։