• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդ

Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների հավելված

Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունում «ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում է խորհրդակցական մարմին` մանկավարժական խորհուրդ» (կրթահամալիրի կանոնադրություն, կետ 37):

Մասնաճյուղի մանկավարժական խորհդի անդամ է տվյալ մասնաճյուղում դասավանդողը (դասավանդողը կարող է տարբեր մասնաճյուղերի մանկավարժական խորհրդի անդամ լինել):
Մասնաճյուղ ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը ղեկավարում է մասնաճյուղի ղեկավարը:
Մանկավարժական խորհուրդը.

  • քննարկում է մասնաճյուղ ուսումնական հաստատությունում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բովանդակային և կազմակերպական հարցեր
  • քննարկում է սովորողի կամ դասավանդողի անհատական հարց
  • քննարկում է մասնաճյուղի զարգացման ծրագրի կատարումը
  • սահմանված կարգով առաջադրում է կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամության իր թեկնածուին
  • սահմանված կարգով առաջադրում է կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության կոմիտեում անդամության իր թեկնածուին:

Մանկավարժական խորհուրդն իր աշխատանքները կարող է կազմակերպել նիստի կամ առցանց քննարկման միջոցով: Մանկավարժական խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել կրթահամալիրի ուսումնական կենտրոնների ղեկավարները։ Խորհրդի նիստերը բաց են. բացառություն կարող է լինել անհատական գաղտնիքի, անձի արժանապատվությանն առնչվող առանձին հարցերի քննարկումը: Նիստի օրը, ժամը, տեղը, օրակարգը և ներկայացվող նյութերը հրապարակվում են նախօրոք: Հրապարակված նյութերին ծանոթանալը, արձագանքելը պարտադիր է խորհրդի բոլոր անդամների համար: Խորհրդի նիստը լուսաբանվում է մասնաճյուղի ենթակայքում։