Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մեդիագրադարանի աշխատակարգ
1. «Մխիթար Սեբաստացի» կր թահամալիրի թվանշանային գրադարանը (այսուհետ՝ մեդիագրադարան) գործում է կրթահամալիրի կանոնադրությամբ:
2. Մեդիագրադարանի ղեկավարին և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
3. Մեդիագրադարանը տեղադրված է կրթահամալիրի սերվերում: Սպասարկման աշխատանքը կազմակերպվում է կրթահամալիրի Մեդիակենտրոնում, հասցեն` Րաֆֆի 57:
4. Մեդիագրադարանը.
- կրթահա մալիրի mskh.am կայքում ունի ենթակայք, որի միջոցով իրականացնում է ծառայությունը.
- բաժանորդների սպասարկումն իրականացնում է նաև էլփոստով, սոցիալական այլ ցանցերի միջոցով.
- ապահովում է ընթերցողին որակյալ էլեկտրոնային գրականությամբ` գեղարվեստական, գիտահանրամատչելի, մասնագիտական գրքեր, դասագրքեր, տեսանյու թեր, աուդիոգրքեր, էլեկտրոնային մանկավարժական պարբերականներ և այլ ռեսուրսներ:
5. Մեդիագրադարանի բաժանորդները կրթահամալիրի աշխատողները, սովորողները, ծնողներն են: Մեդիագրադարանի ծառայությունից կարող են օգտվել համացանցի այլ շահառուներ:
6. Մեդիագրադարանի հարստացման եղանակները.
- կապերի հաստատում հրատարակությունների հետ, թվային գրքերի ձեռք բերում հրատարակչություններից.
- համացանցում էլեկտրոնային գրականության, ուսումնական նյութերի որոնում.
- գրանցում էլեկտրոնային գրքեր ունեցող կայքերում, դրանց ձեռքբերում.
- անհրաժեշտ գրականության թվայնացման պատվերի ձևակերպում, թվայնացման կազմակերպում թվային հրատարակչությունների միջոցով, ինքնուրույն թվայնացման աշխատանք.
- կրթահամալիրի դասավանդողների և սովորողների ստեղծած ուսումնական նյութերի էլեկտրոնային հրատարակում:
7. Մեդիագրադարանի ծրագրային ապահովումը կազմակերպվում է կրթահամալիրի ՏՏ կենտրոնի միջոցով:
8. Մեդիագրադարանի աշխատանքների կազմակեր պման մեջ կարող են ընդգրկվել կրթահամալիրի սովորողները:
Մեդիագրադարանի ֆոնդը համալրելու կարգ
1.1 Մեդիագրադարանը լրացվում է կրթահամալիրում դասավանդողների և սովորողների կողմից ստեղծված ուսումնական նյութերով, համացանցից վերցված նյութերով։
1.2 Մեդիագրադանում հրապարակված նյութում նշվում են հեղինակի անունը և աղբյուրը։
1.3 Մեդիագրադարան նյութը ավելացվում է մեդիագրադարանի ղեկավարի կողմից։
1.4 Մեդիագրադարանին նյութեր (հղումներ) առաջարկում են կրթահամալիրում իրականացվող հեղիանակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողները՝ ուղարկելով [email protected]հասցեին։ Կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ստեղծած նյութերը վերցվում են ուսումնական բլոգներից, ենթակայքերից։
1.5 Մեդիագրադարանի ղեկավարը նյութի հրապարակումը որոշում է՝ ստանալով երաշխավորություններ.
- բովանդակության համար՝ կրթական ծրագրի ղեկավարի, առարկայական ծրագրի համակարգողի, անհրաժեշտության դեպքում՝ այլ փորձագետի (ոլորտի առաջատար մասնագետ).
- տեխնիկական կատարման համար՝ ՏՏ լաբորատորիայի ղեկավարի, TVmskh-ի մասնագետի, ձայնագրման ստուդիայի ղեկավարի, Գրիգոր Խաչատրյանի.
1.6 Երաշխավորողների նշած բովանդակային կամ տեխնիկական թերությունները ենթակա են վերացման։ Նյութը տեղադրվում է համապատասխան խմբագրումից հետո։
Մեդիագրադարանում տեղադրվող նյութին ներկայացվող պահանջներ
2.1.Դասավանդողի, սովորողի կողմից թվայնացված գիրք, դասագիրք
- Ֆորմատը՝ PDF, Smart Notebook, doc, այլ
- Տառատեսակը՝ Unicode
- Տառերի չափը՝12
- Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
- Համացանցից բեռնած լինելու դեպքում՝ նյութի աղբյուրը, հեղինակի մասին տեղեկություն
- Պատճենման դեպքում՝ ուղիղ, ընթեռնելի ֆայլ
- Ֆայլի ծավալը՝ մինչև 120 մբ
2.2.Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր.
- Տիտղոսաթերթի, բովանդակության (ցանկի), էջավորման առկայություն
- Նշված լինեն օգտագործված գրականությունը և կայքերը՝ հղումներով
- Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
- Ֆայլի ծավալը մինչև 120 մբ
- Ձևավորումը՝ հեղինակային, կրեատիվ
- Տառատեսակը Unicode
- Աշխատանքի վերջում հեղինակի մասին տեղեկություն՝անուն ազգանուն, սովորողի դեպքում՝ նաև դպրոց, դասարան, ղեկավարի կամ խորհրդատուի անունը
- Խմբագրված-սրբագրվածություն
2.3.Աուդիոգիրք, տեսաֆիլմ, տեսադաս
- Տեսագրությունն ու ձայնագրությունը որակյալ, լսելի, հստակ, պարզ, հասկանալի ընթերցվածք, որակյալ կադր
- Ֆորմատը՝ mp3, mp4, wav
- Youtube.com-ի հղում
- Տեսադասի ֆորմատը- smart notebook, pptx
- Ծավալը-առավելագույնը 120 mb
- Որակյալ նկարներով, ստուգված համապատասխան մասնագետի կողմից
2.4.Մեդիափաթեթը (հղումներով էլեկտրոնային էջ) ներառում է.
- Անձի մասին կենսագրական տեղեկություն, եթե հեղինակի, ստեղծագործողի է վերաբերում, կամ թեմայի մասին տեղեկություն, եթե փաթեթը ըստ թեմայի է կազմված
- Ստեղծագործությունների ցանկ
- Հրատարակությունների հնարավոր մասի թվային տարբերակ
- Համապատասխան հոլովակ
- Տեսանյութեր՝ կենսագրական, փաստագրական, ստեղծագործության
- Հաղորդումհեղինակի մասնակցությամբ կամ նրան նվիրված
- Հեղինակի մասին կարծիքներ, հոդվածներ
- Հեղինակի նամակները, հոդվածները, տեսանկյունը
- Համապատասխան հեղինակն այլոց մասին
- Հղումներ դեպի այլ կայքեր
- Պաշտոնական կայքէջ
- Տեսադասեր, ուսումնական նյութեր
- Օտարալեզու նյութեր, անդրադարձներ
- Նշվում է, թե որ տարիքի համար է փաթեթը նախատեսված:
Աշխատակարգ
3.1.Իրեն առաջարկված կամ ուսումնական բլոգներից, ենթակայքերից իր ընտրած նյութը մեդիագրադարանի ղեկավարն ուղարկում է փորձաքննության (եթե նյութը միանգամից փորձագետների կարծիքներով չի առաջարկվում).
3.2.Երաշխավորված նյութը տեղադրվում է գրադարանի կայքի համապատասխան բաժնում (բաժիններում)՝ նշելով համապատասխան վերնագիրը, հեղինակին (կրթահամալիրի մասնաճյուղ, դասարան, առարկա), հանձնարարողին, աղբյուրը, բլոգի հղումը, համապատասխան բաժինն ու դասարանը, լեզուն, նյութի տեսակը, լուսանկար:
3.3.Մեդիագրադարանում հրապարակված նյութի համար հեղինակը մեդիագրադարանի ղեկավարի ներկայացմամբ, սահմանված կարգով, ստանում է լրավճար, ներկայացվում է մրցանակի, պարգևատրման։