• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մեդիագրադարանի աշխատակարգ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեդիագրադարանի աշխատակարգ

1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի թվանշանային գրադարանը (այսուհետ՝ մեդիագրադարան) գործում է կրթահամալիրի կանոնադրությամբ:

2. Մեդիագրադարանի ղեկավարին և աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:
3. Մեդիագրադարանը տեղադրված է կրթահամալիրի սերվերում: Սպասարկման աշխատանքը կազմակերպվում է կրթահամալիրի Մեդիակենտրոնում, հասցեն` Րաֆֆի 57:
4. Մեդիագրադարանը.

  • կրթահամալիրի mskh.am կայքում ունի ենթակայք, որի միջոցով իրականացնում է ծառայությունը.
  • բաժանորդների սպասարկումն իրականացնում է նաև էլփոստով, սոցիալական այլ ցանցերի միջոցով.
  • ապահովում է ընթերցողին  որակյալ էլեկտրոնային գրականությամբ` գեղարվեստական, գիտահանրամատչելի, մասնագիտական գրքեր, դասագրքեր, տեսանյութեր, աուդիոգրքեր, էլեկտրոնային մանկավարժական պարբերականներ և այլ ռեսուրսներ:

5. Մեդիագրադարանի բաժանորդները կրթահամալիրի աշխատողները, սովորողները, ծնողներն են: Մեդիագրադարանի ծառայությունից կարող են օգտվել համացանցի այլ շահառուներ:
6. Մեդիագրադարանի հարստացման եղանակները.

  • կապերի հաստատում հրատարակությունների հետ, թվային գրքերի ձեռք բերում հրատարակչություններից.
  • համացանցում էլեկտրոնային գրականության, ուսումնական նյութերի որոնում.
  • գրանցում էլեկտրոնային գրքեր ունեցող կայքերում, դրանց ձեռքբերում.
  • անհրաժեշտ գրականության թվայնացման պատվերի ձևակերպում, թվայնացման կազմակերպում թվային հրատարակչությունների միջոցով, ինքնուրույն թվայնացման աշխատանք.
  • կրթահամալիրի դասավանդողների և սովորողների ստեղծած ուսումնական նյութերի էլեկտրոնային հրատարակում:

7. Մեդիագրադարանի ծրագրային ապահովումը կազմակերպվում է կրթահամալիրի ՏՏ կենտրոնի միջոցով:
8. Մեդիագրադարանի աշխատանքների կազմակերպման մեջ կարող են ընդգրկվել  կրթահամալիրի սովորողները: 

Մեդիագրադարանի ֆոնդը համալրելու կարգ

1.1 Մեդիագրադարանը լրացվում է կրթահամալիրում դասավանդողների և սովորողների կողմից ստեղծված ուսումնական նյութերով, համացանցից վերցված նյութերով։

1.2  Մեդիագրադանում հրապարակված նյութում նշվում են հեղինակի անունը և աղբյուրը։

1.3  Մեդիագրադարան նյութը ավելացվում է մեդիագրադարանի ղեկավարի կողմից։  

1.4  Մեդիագրադարանին նյութեր (հղումներ) առաջարկում են կրթահամալիրում իրականացվող հեղիանակային կրթական ծրագրերի հեղինակ մանկավարժական աշխատողները՝ ուղարկելով [email protected]հասցեին։ Կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ստեղծած նյութերը վերցվում են ուսումնական բլոգներից, ենթակայքերից։

1.5  Մեդիագրադարանի ղեկավարը նյութի հրապարակումը որոշում է՝ ստանալով երաշխավորություններ.

  • բովանդակության համար՝ կրթական ծրագրի ղեկավարի,  առարկայական ծրագրի համակարգողի, անհրաժեշտության դեպքում՝ այլ փորձագետի (ոլորտի առաջատար մասնագետ).
  • տեխնիկական կատարման համար՝ ՏՏ լաբորատորիայի ղեկավարի, TVmskh-ի մասնագետի, ձայնագրման ստուդիայի ղեկավարի, Գրիգոր Խաչատրյանի.

1.6  Երաշխավորողների նշած բովանդակային կամ տեխնիկական թերությունները ենթակա են վերացման։ Նյութը տեղադրվում է համապատասխան խմբագրումից հետո։

Մեդիագրադարանում տեղադրվող նյութին ներկայացվող պահանջներ

2.1.Դասավանդողի, սովորողի կողմից թվայնացված գիրք, դասագիրք

  • Ֆորմատը՝ PDF, Smart Notebook, doc, այլ
  • Տառատեսակը՝ Unicode
  • Տառերի չափը՝12
  • Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
  • Համացանցից բեռնած լինելու դեպքում՝ նյութի աղբյուրը, հեղինակի մասին տեղեկություն
  • Պատճենման դեպքում՝ ուղիղ, ընթեռնելի ֆայլ
  • Ֆայլի ծավալը՝ մինչև 120 մբ

2.2.Կրթահամալիրի սովորողների և աշխատողների ստեղծած ուսումնական նյութեր.

  • Տիտղոսաթերթի, բովանդակության (ցանկի), էջավորման առկայություն
  • Նշված լինեն օգտագործված գրականությունը և կայքերը՝ հղումներով
  • Ընթեռնելիություն (էջի ֆոն, տառատեսակ, գույն, պատճենման որակ)
  • Ֆայլի ծավալը մինչև 120 մբ
  • Ձևավորումը՝ հեղինակային, կրեատիվ
  • Տառատեսակը Unicode
  • Աշխատանքի վերջում հեղինակի մասին տեղեկություն՝անուն ազգանուն, սովորողի դեպքում՝ նաև դպրոց, դասարան, ղեկավարի կամ  խորհրդատուի անունը
  • Խմբագրված-սրբագրվածություն

2.3.Աուդիոգիրք, տեսաֆիլմ, տեսադաս

  • Տեսագրությունն ու ձայնագրությունը որակյալ, լսելի, հստակ, պարզ, հասկանալի ընթերցվածք, որակյալ կադր
  • Ֆորմատը՝ mp3, mp4, wav
  • Youtube.com-ի հղում
  • Տեսադասի ֆորմատը- smart notebook, pptx
  • Ծավալը-առավելագույնը 120 mb
  • Որակյալ նկարներով, ստուգված համապատասխան մասնագետի կողմից

2.4.Մեդիափաթեթը (հղումներով էլեկտրոնային էջ) ներառում է.

  • Անձի մասին կենսագրական տեղեկություն, եթե հեղինակի, ստեղծագործողի է վերաբերում, կամ թեմայի մասին տեղեկություն, եթե փաթեթը ըստ թեմայի է կազմված
  • Ստեղծագործությունների ցանկ
  • Հրատարակությունների հնարավոր մասի թվային տարբերակ
  • Համապատասխան հոլովակ
  • Տեսանյութեր՝ կենսագրական, փաստագրական, ստեղծագործության
  • Հաղորդումհեղինակի մասնակցությամբ կամ նրան նվիրված
  • Հեղինակի մասին կարծիքներ, հոդվածներ
  • Հեղինակի նամակները, հոդվածները, տեսանկյունը
  • Համապատասխան հեղինակն այլոց մասին
  • Հղումներ դեպի այլ կայքեր
  • Պաշտոնական կայքէջ
  • Տեսադասեր, ուսումնական նյութեր
  • Օտարալեզու նյութեր, անդրադարձներ
  • Նշվում է, թե որ տարիքի համար է փաթեթը նախատեսված:

Աշխատակարգ

3.1.Իրեն առաջարկված կամ ուսումնական բլոգներից, ենթակայքերից իր ընտրած նյութը մեդիագրադարանի ղեկավարն ուղարկում է փորձաքննության (եթե նյութը միանգամից փորձագետների կարծիքներով չի առաջարկվում).

3.2.Երաշխավորված նյութը տեղադրվում է գրադարանի կայքի համապատասխան բաժնում (բաժիններում)՝ նշելով համապատասխան վերնագիրը, հեղինակին (կրթահամալիրի մասնաճյուղ, դասարան, առարկա), հանձնարարողին, աղբյուրը, բլոգի հղումը, համապատասխան բաժինն  ու դասարանը, լեզուն, նյութի տեսակը, լուսանկար:

 

3.3.Մեդիագրադարանում հրապարակված նյութի համար հեղինակը մեդիագրադարանի ղեկավարի ներկայացմամբ, սահմանված կարգով, ստանում է լրավճար, ներկայացվում է մրցանակի, պարգևատրման։