• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անցաթղթերը գործածության մեջ դնելու և կրթական օբյեկտներում գտնվելու կանոններում լրացումներ կատարելու մասին

Հրամանի նախագիծ

Հարգելի գործընկերներ՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ, հրամանի նախագիծը Ձեր քննարկմանն ենք ներկայացնում։ Խնդրում ենք Ձեր առաջարկները և դիտողությունները գրել (ուղարկել) մինչև հունվարի 11-ը։

Կրթահամալիրի սովորողների և աշխատողների` ներքին կարգապահական կանոններով որոշված գործունեությունը կարգավորելու, իրավունքներն առավել լրիվ իրացնելու և կրթահամալիրի գույքի պահպանությունն ուժեղացնելու նպատակով.

  1. Կրթական օբյեկտներում գտնվելու կանոնների իրագործման համար դասավանդողի անհատական պլանով և աշխատողի աշխատաժամանակի ռեժիմով որոշված կարգով կրթահամալիրի դասավանդողներին և այլ աշխատողներին ներգրավել որպես օրվա հերթապահներ:
  2. 2011թ. հունվարի 17-ից սկսած կրթահամալիրի բոլոր սովորողներն ու աշխատողները, կրթահամալիրի լրացուցիչ կրթության դպրոցներում (դասընթացներում) ընդգրկված այլ դպրոցների սովորողները կրթական օբյեկտում գտնվելու ողջ ընթացքում ունենում են անցաթղթեր:
  3. Հաստատել անցաթղթերի նմուշները:
  4. Անցաթղթերի պատրաստումը իրականացնել հեղինակային մանկավարժության հրատարակչատան միջոցով`ներգրավելուվ ուսուցողական ծրագրերի տեխնոլոգիայի ուսուցիչներին և սովորողներին: Անցաթղթի մեկ օրինակի արժեքը սահմանել 150 դրամ, որը մինչև 2011թ. հունվարի 15-ը սովորողը, աշխատողը ձեռք են բերում ուսուցողական ծրագրերի, իսկ մյուսները` իրենց միջոցներով:
  5. Կրթական օբյեկտում երկարատև ծառայություն ստացողների համար ծառայության ղեկավարի ներկայացմամբ գրասենյակների ղեկավարները կազմում են կրթական օբյեկտում գտնվելու ժամանակացույց և մասնակիցների ցուցակներ:
  6. Այլ անձինք (այդ թվում ծնողները) կրթական օբյեկտում գտնվելու ժամանակ օգտվում են տվյալ օբյեկտի գրասենյակի ղեկավարի տրամադրած անցաթղթից:
  7. Դասերի ընթացքում ծնողները սովորողների հետ կապը իրականացնում են բացառապես գրասենյակի միջոցով:
  8. Դասերի ընթացքում հեռախոս(այդ թվում` ուսուցչի) թույլատրվում է օգտագործել միայն ուսումնական նպատակներով :
  9. Մայր դպրոցի գրասենյակը տեղեկատուն է:
  10. Մայր դպրոցում.
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո աշխատում է միայն գլխավոր մուտքը` մինչև ուսումնական պարապմունքների ավարտը:
  • Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո մայր դպրոցի գլխավոր մուտքից յուրաքանչյուր մտնող գրանցվում է հերթապահությունում. ուշացած սովորողները և ուսուցիչներն առանձին մատյանում, այլ այցելուներն առանձին մատյանում` նշելով այցելության նպատակը, ժամանակը: Այցելուները ստանում են այդ օրվա ամսաթվով կտրոն, որը հանձնում են հերթապահություն շենքից դուրսն գալուց առաջ:
  • Բուֆետ-սրճարանները սկսում են սպասարկել մեծ դասամիջոցից սկսած:
  • Կարճ դասամիջոցների ընթացքում սովորողներին արգելվում է շենքից դուրս գալը:
  • Ժամանակից շուտ շենքից դուրս եկող սովորողը և ուսուցիչը ներկայացնում են գրություն` ում թույլտվությամբ են գնում:

11. Ծնողը հանդիպում է ուսուցչին նրա հետ նախօրոք ձեռք բերած պայմանավորվածությունից հետո` երկուսի համար հարմար ժամի:

12. Մինչև 2011թ. հունվարի 15-ը կրթական օբյեկտներում ձևավորել հանդիպումների անկյուններ:

13.Ուսուցողական ծրագրերի կենտրոնների և ծառայությունների ղեկավարներին` իրականացնել հրամանից բխող գործողությունները: