• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Հրաշագեղ ծաղիկներն ուղեկցեցին մինչեւ Արագած լեռան հարավային գագաթ

Նկարագրություն: 
Արագածի գագաթը մարդաշատ էր, բազմաթիվ մարդիկ էին բարձրանում եւ իջնում, նույնիսկ հեծանվորդների հանդիպեցինք: Հրաշագեղ ծաղիկներն ուղեկցեցին մինչեւ գագաթ: Երկրորդ եւ երրորդ լուսանկարներում խառնարանն է, չորրորդից ութերորդում՝ մեքենայով անցած ճանապարհը, իններորդից՝ գագաթ բարձրացած եւ իջած ճանապարհը: Գեւորգ Հակոբյանը վերջից էր գալիս, իսկ նրա ընկերը (երրորդ լուսանկարում) ուղեկցում էր առջեւից՝ ապահովության համար, որի համար շնորհակալ եմ նրանց, քանի որ բանիմաց մարդկանց ուղեկցությամբ ճանապարհը չկորցրինք, ավելի ճիշտ՝ շեղվելով չերկարացրինք, միմյանց օգնելով անցանք մեր ճամփան, հիացանք, լիացանք, մրսեցինք, շոգեցինք, շնչեցինք եւ մայրամուտի հետ վերադարձանք:

Կարծիք

«Արագած՚» անվանումը, ըստ ավանդության, ծագել է «Արա» անունից և «գահ՚» բառից: Ասել է թե՝ Արայի գահխոսքը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի մասին է:

 

Արագածն իր բարձրությամբ Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից՝ Արարատ, Սիփանից՝ Վանա լճի արևմտյան ափի մոտ, Ջիլոյից՝ Կորդվաց լեռներում) հետո և ՀՀ ամենաբարձր քառագագաթ լեռն է:

 

 (Այս տվյալները համացանցից եմ գտել, սակայն Արագածի չորս գագաթների բարձրությունների մասին տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են գրված): 

 

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.