Հանրային հեռուստաընկերության «Հայոց հարց» շարքի` Վեստ Սարգսին նվիրված հաղորդման նկարահանումը հունիսի 17-ին է: Դրան մասնակցելու են հրավիրված նաև կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողներ։ 11-րդ դարի դարի հայ ազնվական և քաղաքական գործիչ Վեստ Սարգիսը տասը դար ապրում է հայոց պատմության և գրականության մեջ դավաճանի խարանով։ Կարո՞ղ եք այլ հայացք
գտնել, պարզել Անիի թագավորության անկման մեջ նրա դերակատարման այլ գնահատական։ Պաշտոնական, դասագրքային տեղեկություններից բացի կարդացեք այլ աղբյուրներ. ի՞նչ են գրում պատմաբանները` Լեոն, Մ. Չամչյանը, Ն. Ադոնցը, Վեստ-Սարգսի մասին, ի՞նչ նոր հայացք կա Կարեն Յուզբաշյանի «Բագրատունիների թագավորություն» աշխատության մեջ։
Նկարում` Խծկոնքի վանքը 1920թ.։ Համալիրի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է Սարգիս իշխանի պատվերով։