• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետազոտող սովորողներին, բոլոր նրանց, ում հետաքրքիր է պատմությունը քչփորելը

Հանրային հեռուստաընկերության «Հայոց հարց» շարքի` Վեստ Սարգսին նվիրված հաղորդման նկարահանումը  հունիսի 17-ին է: Դրան մասնակցելու են հրավիրված նաև կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողներ։  11-րդ դարի դարի հայ ազնվական և քաղաքական գործիչ Վեստ Սարգիսը տասը դար ապրում է հայոց պատմության և գրականության մեջ դավաճանի խարանով։ Կարո՞ղ եք այլ հայացք  գտնել, պարզել Անիի թագավորության անկման մեջ նրա դերակատարման այլ գնահատական։  Պաշտոնական, դասագրքային տեղեկություններից բացի կարդացեք այլ աղբյուրներ. ի՞նչ են գրում պատմաբանները` Լեոն, Մ. Չամչյանը, Ն. Ադոնցը, Վեստ-Սարգսի մասին, ի՞նչ նոր հայացք կա  Կարեն Յուզբաշյանի «Բագրատունիների թագավորություն» աշխատության մեջ։ 
 
Նկարում` Խծկոնքի վանքը 1920թ.։ Համալիրի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է Սարգիս իշխանի պատվերով։