• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Վերնանցումից՝ ուղիղ փողոց

Նկարագրություն: 
Բաբաջանյան փողոցի Բ-1 և Բ-4 թաղամասերը իրար կապող հետիոտների անվտանգության համար կառուցված վերգետնյա անցումն է: Բայց վտանգը սկսվում է անցումն անցնելուց անմիջապես հետո. վերգետնյայից Յուրի Բախշյանի այգի միակ ճանապարհը՝ Բ-4 թաղամաս տանող, իսկական փողոցի է վերածվել՝ երկու կողմերից, մեքենաների երկկողմանի, անկանոն երթևեկությամբ, դրան գումարած 71 համարի երթուղային տաքսիների կայանատեղին՝ անսպասելի ելք ու մուտքով: Հետիոտնի ազատ անցուդարձը ամեն պահ վտանգվում է: Օրվա ընթացքում հարյուրավոր երեխաներ են անցնում-դառնում... Անթույլատրելի վիճակ է ստեղծված: Կրթահամալիրը նամակով դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրին անդրադառնալու, լուծում տալու համար: Հարգելի սեբաստացիներ, միացեք ընթացքին ամենատարբեր ակցիաներով, ձեր առաջարկ-լուծումներով...