• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստուգատեսը ներխուժեց մեր դպրոց

Մարկոսյան Վիկա, Հարությունյան Էլեոնոր, 8.3 դաս.

Առավոտյան ընդհանուր պարապմունքը իր մեջ ինչ որ խորհուրդ էր պարունակում.ամեն օրվա պես հետաքրքիր էր, բայց և մի քիչ անսովոր: Երբ պարապմունքը ավարտվեց, մենք միացանք մեր հյուրերի խմբին և սկսեցինք շրջել դպրոցով մեկ: 8-5 դասարանում պատմության դաս էր: Ընկեր Արտակը ցույց տվեց  նյութեր, որոնք պատրաստել էին երեխաները: Հետո մենք հյուրերին ուղեկցեցինք երկրորդ հարկ, որտեղ աշխատում էին ընկեր Մարինեն ու մի խումբ յոթերորդ դասարանցիներ: Նրանք մեզ ցույց տվեցին, թե ինչպես կարելի է օգտագործել թղթի թափոնը: Դրանից հետո գնացինք փոքր դահլիճ, որտեղ ներկայացում էր բեմադրվում: Ձայնագրման ստուդիայում մեզ սպասում էր տիար Գագիկը, ով հյուրերին ծանոթացրեց ձայնագրման ստուդիային: Տիար Բլեյանը հյուրերին ծանոթացրեց նաև մեր մարզասրահների հետ: Հյուրերը շատ զարմացած, հիացած ու ուրախ էին, որ Հայաստանում կա այսպիսի դպրոց: