• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Պատառիկներ ‹‹Սեբաստացիներ›› երգչախմբի հերթական ուխտագնացությունից

Նկարագրություն: 
Սեպտեմբերի 28-29-ին կրթահամալիրի ‹‹Սեբաստացիներ›› երգչախումբը կոմիտասյան երգը հնչեցնելու առաքելությամբ մեկնել էր Եղեգնաձորի շրջան: Ուխտագնացությունը պիտի շարունակվեր Սելիմի լեռնանցքով ու համանուն իջևանատնով դեպի Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղ, այնուհետև Սևանա թերակղզի և Վազգենյան դպրանոց: Առաջին կանգառը Արենի գյուղն էր, իսկ առաջին ելույթը` Մոմիկ ճարտարապետի հրաշակերտ եկեղեցում: Առաջին ելույթի ոգևորությամբ էլ իրար հաջորդեցին մյուս 11 ելույթները Նորավանքում, Մալիշկա գյուղի Սուրբ Աննա նորակառուց եկեղեցում, Եղեգնաձորի Սուրբ Խաչ վանքում, այնուհետև Եղեգնաձոր քաղաքի եկեղեցում, Եղեգիս գյուղի եկեղեցում, Սուրբ Կարապետ եկեղեցում և Զորաց վանքում, Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղի Թուխ Մանուկ մատուռում, ապա նույն գյուղի Սուրբ Գևորգ խոնարհված եկեղեցում, Սևանա վանքում և վերջապես Վազգենյան դպրանոցում: Հագեցած ու ջերմ օրեր ապրեցինք` լի անկրկնելի տպավորություններով, հյուրասիրությամբ ու խանդավառ տրամադրություններով:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։

Plain text

  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.