• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծնունդը մոլորվեց ձնակույտի մեջ

Ռուսերենից թարգմանեց Էլեոնոր Հարությունյանը, 8.5 դաս.

Ղեկավար`Ժ. Հակոբյան

Եվրոպան կաթվածահար է եղել ուժեղ ձյունատեղումներից: Օդանավակայաններում հետաձգվում են թռիչքները, արագընթաց գնացքները մեկնում են ուշացումներով: Վարորդները թողնում են իրենց ավտոմեքենաները ճանապարհներին, քանի որ  հնարավոր չէ մեքենաներով երթևեկել: Համապատասխան ծառայությունները անհանգստանում են, որ չեն հասցնում բաժանել ամանորյա բացիկները, իսկ խանութներում զգուշացնում են հնարավոր դատարկության մասին:

Անընդհատ տեղացող ձյունը ձախողել է եվրոպացիների ամանորյա շրջագայությունները: Ձյունահավաք մեքենաները չեն հասցնում հավաքել թռիչքավայրէջքային ուղիները, և այդ պատճառով օդանավակայաններում հետաձգվում են թռիչքները:

«Լոնդոնյան« Խիտրոուի» օդանավակայանում կիրակի երեկոյան հետաձգվել են բոլոր ժամանող ինքնաթիռների թռիչքները»-,տեղեկացնում է դը Գարդիանը: Մեկ այլ լոնդոնյան «Գեթվիկ» օդանավակայանում հետաձգվել է 50 թռիչք: Ուղևորները քնում են ընդունարանի հատակին, իսկ ավելի հաջողակները տեղավորվել են հյուրանոցներում: Օդանավակայանի աշխատակիցները ուղևորներին ապահովում են ծածկոցներով և ջրով: «Խիտրոուի» ներկայացուցչի տվյալներով, հանգստյան օրերին օդանավակայանից պետք է դուրս գար 400.000  ուղևոր: Նրանցից շատերը նախօրեին տեղյակ էին հնարավոր հետաձգման մասին:

«Երկուշաբթի օրը նույնպես կլինեն հետաձգումներ, բայց, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մաքրել սառույցը և ձյունը»,-ավելացրեց օդանավակայանի ներկայացուցիչը:

Նա պարզաբանեց, որ ինքնաթիռների կայանում սառույցի շերտը էապես հաստանում է` ստեղծելով վտանգավոր իրավիճակ: Նմանատիպ իրավիճակ է նաև Փարիզում: Կիրակ օրը թակարդում են հայտնվել շուրջ 20.000 մարդ: «Շարլ դը Գոլլ» օդանավակայանի ղեկավարությունը ստիպված էր հետաձգել չվերթների 40%-ը: Շուրջ 450 ինքնաթիռներ թռան մոտավորապես 80 րոպե հետաձգումով: Փարիզյան «Օռլի» օդանավակայանից ինքնաթիռները օդ բարձրացան 45 րոպե ուշացումով:

Գերմանիայի «Ֆրանկֆուրտ–նա-Մայնե» օդանավակայանից գրաֆիկով նախատեսված 1300-ից օդ բարձրացան 510 ինքնաթիռներ: Մյունխենում հետաձգվել է 50 թռիչք: Նման պատկերներ ավիաչվերթի փոփոխման հետ կապված` դիտարկվում է ամբողջ Եվրոպայում:

Աղբյուր` http://www.gazeta.ru/social/